Շիրակի ՀԸ-ի համար ներդրողները որևէ առաջարկ չեն արել, թեև Կառավարությունը տեղեկացնում էր, որ արդեն կա պայմանավորվածություն․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ  Շիրակի Հանրային հեռուստաընկերության փակմանը, հիշեցրեց, որ Կառավարությունը տեղեկացրել է, որ կա պայմանավորվածություն ներդրողի հետ, սակայն մինչ այս ներդրողների կողմից որևէ առաջարկ չի եղել, մասնավորեցման գործընթացի հետ կապված որևէ լուրջ քայլ չի կատարվել և հեռուստաընկերության աշխատակազմը Կառավարությանն առաջարկում է հենց իրենց դիտարկել որպես ներդրող։

Պատգամավորի բարձրաձայնած խնդրին ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հնարավոր է քննարկել առաջարկված տարբերակը։

«Սակայն պետք է հիշել, որ Շիրակի ՀԸ տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր և փաստացի այն ձևով, որով որ առաջարկում էր շարունակել ՀԸ աշխատանքը, այլևս հնարավոր չէր։ Եթե աշխատակիցները կցանկանան որևէ տարբերակ քննարկել, մենք սիրով կքննարկենք այդ առաջարկը»,- ասաց  Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։