Մի ռիսկային ենթադրություն կարող եմ անել՝ հաջորդ ընտրություններն ավելի կարևոր են լինելու, քան՝ նախորդը. Պյոտր Սվիտալսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

«Անցած դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվել են շատ դրական: Եվրամիությունն առաջ է նայում, և ես էլ կուզենայի, որ դուք ձեր դափնիների վրա չհանգստանաք՝ որպես հասարակություն, և մտածեք ապագա ընտրությունների մասին: Ես մի ռիսկային ենթադրություն կարող եմ անել, որ հաջորդ ընտրությունները ավելի կարևոր են լինելու, քան նախորդը»,- «Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» թեմայով քննարկմանը ասաց Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը նշեց, որ Հայաստանում ընտրական գործընթացի մասնակից բոլոր կողմերը պետք է մտածեն օրենսդրական փոփոխությունների մասին ավելի վաղ, որպեսզի Եվրոպայում կիրառվող ստանդարտներին օրենսդրությունը համապատասխանեցվի, և պրոցեսը պետք է ներառական լինի՝ ընդգրկվեն քաղհասարակության ներկայացուցիչները:

«Մենք երբեք մեզ չենք պարտադրում, բայց պատրաստ ենք օժանդակել ցանկացած նախաձեռնություն, որ գալիս է ԱԺ-ից կամ Կառավարությունից: Պետք է բարձրացնել կանանց դերը և մասնակցայնությունը, ինչը շատ մեծ օգուտ կլինի Հայաստանի համար: Ներառականություն նշանակում է հասանելիություն ընտրատեղամասերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը նշվել է նաև նախկին ընտրությունների ժամանակ: Դժվարություն կա այս խնդիրը հաղթահարելու գործում: Մյուս կարևոր խնդիրը նախընտրական արշավի և բուն ընտրությունների ֆինանսավորումն է: Շատ կարևոր է նաև ԶԼՄ-ների դերը»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Աանանյան