Անկարայում կայացել է ԵԽ-ի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

Լուրեր

08.12.2025 | 20:35
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
08.12.2025 | 20:32
Բռնցքամարտի ԱԱ․ Բաչկովը, Հովհաննիսյանը, Մանասյանը և Չալոյանը 1/4 եզրափակիչում են
08.12.2025 | 20:24
Էրդողանը Ստամբուլում ընդունել է Օրբանին
08.12.2025 | 20:15
Քոչարյանը մտադիր չէ հեռանալ․ ինչ սցենարով են անցնելու 2026-ի ընտրությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն, տեսախցիկներ դնելով, կոմպրոմատներ կորզելու ճանապարհով է գնում, վարչապետը ընդունեց՝ ԱԱԾ-ն միջամտել է տեքստի խմբագրմանը․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 19:51
Ջերմուկում 7 ժամ ջուր չի լինի
08.12.2025 | 19:43
Վարչապետը նոր խորհրդական ունի
08.12.2025 | 19:28
Դատարանը մինչև 12 տարվա ազատազրկման է դատապարտել Դոնեցկում ամերիկացուն խոշտանգած և սպանած ռուս զինվորներին
08.12.2025 | 19:14
40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորած
08.12.2025 | 19:00
Զավեշտալի՛ է, թե Արշակ սրբազանը պլան է գցել ինչ-որ մեկի գրպանը․ շինծու գործերը շատ արագ պայթում են․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 18:51
Թուրքական ռազմական ավտոշարասյուները Հյուսիսային Սիրիա են մտել․ սա ներխուժման մտավախություններ է առաջացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 18:39
Ականի պայթյունից հետո պայմանագրային զինծառայողն ազատվել է աշխատանքից
08.12.2025 | 18:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի վերաբերյալ համաձայնության. Զելենսկի
08.12.2025 | 18:25
38-ամյա տղամարդու և նրա որդու ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
08.12.2025 | 18:20
Էդուարդ Սպերցյան․ Եվրոպայից որևէ առաջարկ չունեմ
Բոլորը

Սեպտեմբերի 8-9-ին Եվրախորհրդի և Թուրքիայի միջև խոսք ազատության և ահաբեկչության դեմ պայքարի թեմայով համաժողով է տեղի ուենցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքը:

Եվրախորհրդի հանձնաժողովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ: Քննարկվել են Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները խախտող  գործողությունները:

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են Գերագույն դատարանի և սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, ինչպես նաև արտակարգ դրության նոր կազմված հանձնաժողովի անդամները: ԵԽ պատվիրակությունը քննադատել  է Թուրքիային ստանձնած պարտավորությունները չկատարելու համար և խիստ նախազգուշացումներ հնչեցրել:

Նշվել է, որ Թուրքիայի դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները պետք է համապատասխանեն ՄԻԵԿ -ի և ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումներին ու իրավական սկզբունքներին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են մասնավորապես հետևյալ թեմաները.

– Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման և մասնավորապես խոսքի ազատության հարցերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական սկզբունքներին ենթարկվելու անհրաժեշտությունը:»

– Վերջին զարգացումների ազդեցությունը Թուրքիայի վրա, հատկապես առնչվող օրենքների համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

– Դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները համապատասխանությունը ՄԻԵԿ և ՄԻԵԴ-ի սկզբունքներին:

– Կալանավորումները պետք է կիրառել որպես ծայրահեղ միջոց՝ հիմնված ՄԻԵԿ-ի հիմնավոր կասկածի վրա:

– ԵԽ-ի և Թուքրիայի միջև երկխոսությունն ու համագործակցույթունը պետք է շարունակվեն: