«ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստի դատարանի կարգավիճակից». Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Ազգային Ժողովն այսօր քննարկում էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի աթոռի համար։ «ՍԴ-ն, ինչպես և դատական իշխանությունը, ամենաքննադատվող հատվածն է պետական իշխանության այս պահի դրությամբ»,-այսպես է սկսում իր ելույթը ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։

Նա գիտի՝ ուր է գնում, Սահմանադրական դատարանն այն մարմինն է, որն իր հեղինակությանն ուղղված ամենամեծ հարվածը կրել է ընտրությունների բողոքարկվող արդյունքների առթիվ իր որոշումների հետևանքով. «Թեկուզ և դրա համար բազմաթիվ օբյեկտիվ հիմքեր են եղել, եղել է այն, որ դատարանն իրեն դիստանցավորել է փաստի դատարանի կարգավիճակից, ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու՝ իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու կարգավիճակից և, արդյունքում, այլ իրավասու ատյանների կայացրած որոշումներով և փաստերի վերաբերյալ գնահատականների վրա է սկսել հիմնել իր դատողություններն ընտրությունների արդյունքում կայացրած որոշումների վիճարկման գործերով»։

Պարոն Գրիգորյանը նկատում է, որ գործող Սահմանադրական դատարանը չունի ձևավորման սկզբունք։ Ըստ Վահե Գրիգորյանի՝ Հայաստանի բոլոր դատարաններից ամենաքաղաքականը պետք է ունենա Հայաստանի քաղաքացիների տարբեր հատվածների ներգրավվածությունը։ Ավելին, պետք է սահմանադրական ավանդույթի ուժով ընդլայնվի անդամների աշխարհագրությունը։

«Նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուները, ինչպես ես եմ պատկերացնում ՍԴ կազմը, մեկը պետք է առաջադրվի ՀՀ-ից, մեկը՝ Արցախում բնակվող մեր իրավաբանական համայնքից, մյուսը՝ Սփյուռքից»,- ասում է ՍԴ դատավորի թեկնածուն։

Վերջին ամիսներին Վահե Գրիգորյանի թեկնածությունն ամենաքննարկվողն էր նախագահի առաջադրած բոլոր թեկնածուներից։ «Իմ քայլի» պատգամավորն ուզում է հասկանալ՝ իշխող խմբակցության մեջ ընկերներ ունի՞ պարոն Գրիգորյանը, որը պատրաստվում է Սահմանադրական դատարանում լինել վերկուսակցական դատավոր։ Թեկնածուն հաստատում է՝ ընկերներ ունեմ ոչ միայն «Իմ քայլում», այլև տարբեր կուսակցություններում:

«Անկախ նրանից՝ նրանք իմ ընկերներն են, իմ ընկերները չեն՝ դատավորի երդում տալու պահից, որ պահից կլինեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում»,- վստահեցնում է Վահե Գրիգորյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մանրամասն է ուսումնասիրել թեկնածուի կենսագրությունը։ Կարծես թե գտել է խոցելի դրվագներ:

«Հանդիպեցի մի փաստաթղթի՝ 99 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության փաստաթուղթ-ցուցակ: Հետաքրքրվեցի, պարզվեց՝ դա հենց առաջխաղացման ցուցակն է, այսինքն՝ 99 թվականին առաջխաղացում ունեցաք։ Եվ էստեղ մի ուշագրավ բան էլ կար էդ ցուցակում՝ ձեր անունից երկու համար վերև, կարծես թե, Միշա Գրիգորյանը, եթե չեմ սխալվում Ձեր հայրն է։ Արդյո՞ք Ձեր հոր՝ էս համակարգում լինելը նաև օգնել է էս բացառիկ ձեռքբերումներին, որովհետև նոր Հայաստանում մենք խոսում ենք կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարի մասին և կցանկանայինք, որ ՍԴ-ում ընդգրկվող նոր անդամը երբևէ առնչություն չունենար նման բաների հետ»,- հետաքրքրվում է ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Վահե Գրիգորյանը համաձայն է, որ իր բոլոր հաջողություններում իր հոր դերը կա, բայց մի փոքրիկ վերապահում՝ նրա հայրը դատախազ չէր, այլ բանվոր մարդ, իսկ մայրը՝ հաշվապահ:

«Իմ մասնագիտական հաջողությունները ես ձեռք եմ բերել իմ վաստակով և աշխատանքով, բայց ես դրանց համար պարտական եմ հորս և մորս, էդ Միշա Գրիգորյանը իմ հետ կապ չունի»,- հերքում է թեկնածուն։

Ելույթներում որոշ պատգամավորների շեշտադրումները մի քիչ ավելի կոշտացան։ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին դուր չի գալիս Վահե Գրիգորյանի այն պնդումը, որ Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը քաղաքական է։

«Ի՞նչ, մի ձեռքով Դուք ասում եք՝ մենք անկախ դատարան ենք ուզում, էս եղած դատարաններն իշխանությունների կրունկի տակ են, մյուս ձեռքով ասում եք՝ էկեք էդ քաղաքական ազդեցությունը պահպանե՞նք»,- տարակուսում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ Արման Բաբաջանյանի համար Վահե Գրիգորյանի ընտրությունն իր արժանապատվությանն ու ինքնությանը վերաբերող հարց է, իրեն ու Վահեին միավորում է նաև ազատազրկման վայրերի սարսուռը։ Պատգամավորը հասկացնում է, որ թեկնածուի ընտրությամբ վերադարձ չի լինելու անցյալ:

«Եթե մեզանից ոմանց թվում է, թե այդ իշխանությունն իսպառ հեռացել է, մենք չարաչար մոլորության մեջ ենք և սխալվում ենք։ Այսօրվա ընտրությունն ընդամենը հնարավորություն է՝ թույլ չտալու, որ այդ իշխանության պարագլուխներն ու նրանց նորելուկ արբանյակները վերադարձի հույս ունենան»,- ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Ելույթների ընթացքում արդեն հայտնի էր, որ ԲՀԿ-ն կատարելու է ազատ ընտրություն: «Լուսավոր Հայաստանը» Վահե Գրիգորյանի առաջադրման մեջ տեսնում է Սահմանադրության խախտում, քանի որ նա նոր թեկնածու չէ:

«Էլ ինչպե՞ս ձեզ օգնեմ, բոլոր տարբերակներից ընտրել եք վատագույնը, և ինչքան էլ ես հարգեմ պարոն Գրիգորյանի մասնագիտական գիտելիքները, նրա անձը, նրա այս անցած ճանապարհը, ես և իմ գործընկերներից շատերը չեն կարող անտեսել օրենքի պահանջը»,- իր դիրքորոշումն է հայտնում ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Ելույթներից հետո տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությունում Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց 99 կողմ և 22 դեմ քվեով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան