Նախագահի առաջադրած ՍԴ 3 թեկնածուներից մեկը պետք է լինի ՀՀ-ից, մյուսը՝ Արցախից, 3-րդը՝ սփյուռքից. Վահե Գրիգորյանի ելույթն՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.06.2019 | 11:26Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որը պատգամավորներին ներկայացրեց Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ իր տեսլականը։
Ըստ թեկնածուի ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից:
«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է լինի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որն իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները: Այս ուղղությամբ որևէ անհնարին բան չկա»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։