Վանաձորի դրամատիկական թատրոնի շենքը 1931թ. ից վեր երբեք չի վերանորոգվել. թատրոնի անմխիթար պայմաններն ու ստեղծագործական ծրագրերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Բոլորը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տարիներ շարունակ ներկայացումների միջոցով սերունդներ է կրթել: Այստեղ կողք-կողքի աշխատում են թե՛ վաստակավոր, թե՛ երիտասարդ սերնդի դերասաններ: Բոլորն իրենց գործը գիտեն, աշխատում են սիրով:

«Թատրոնը բարդ օրգանիզմ է՝ իր բազմաթիվ խնդիրներով, անելիքների առատությամբ, երբեմն անհասկանալի և անբացատրելի, նաև անլուծելի թվացող, բայց վստահաբար՝ ոչ անլուծելի կոնֆլիկտներով լեցուն: Սա շատ բնական վիճակ է թատրոնի համար: Թատրոնի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է լինելու դիմել նաև վիրահատական միջամտության… Գուցե ցավոտ է, բայց այսպիսին է իրականությունը: Ինչպես բոլոր սոցիալ-մշակութային միջավայրերը՝ մենք նույնպես ոչ ֆորմալ, շարունակական, ինչպես ընդունված է ասել՝ հարատև մշակութային կրթություն իրականացնելու առաքելություն ունենք: Ժամանակի հետ համընթաց քայլելու համար անհրաժեշտ է որդեգրել որակական, երբեմն նաև արժեհամակարգի դրական փոփոխությունների ճանապարհ: Այլ տրամաբանություն պարզապես թույլատրելի չէ»,- ասում է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը:

Այսօր մարզի միակ պետական թատրոնն ունի մի շարք խնդիրներ: 88-ամյա մշակութային կենտրոնը հիմնադրման օրից ի վեր երբևէ չի հիմնանորոգվել:

«Կարծում եմ՝ սա այսպես չպիտի լիներ: Ամպագոռգոռ չհնչի, բայց կարծում եմ՝ շենքն արդեն ընդգրկված պետք է լիներ անգամ հուշարձանների ցանկում: Նախորդ տարի մեր երկրի պատմությունը թռիչքաձև տեղափոխվեց այլ՝ թավշյա հարթություն, և հիմնանորոգման աշխատանքները, որ պետք է սկսվեին,  դադարեցին: Թերևս՝ շատերի համար հասկանալի, ինձ համար՝ անհասկանալի պատճառներով»,- ասում է տնօրենը:

Լուսինե Սահակյանն ասում է՝ ոչ միայն զարգացած երկրների, անգամ Հայաստանի այլ թատրոնի հետ համեմատ՝ պատկերն այստեղ տխուր է:

«Խնդիրն այն չէ, որ մենք ամենավերջին տեղում ենք, խնդիրն այն է, որ մեր բազմաթիվ մտահոգությունների հիմքում հենց շենքային պայմաններն են, որոնք աշխատանքի բավարար հնարավորություն չեն ապահովել: Հանդերձարանը, հարդարանքի սենյակները, տաք ջրի բացակայությունը, սանհանգույցը, աշխատասենյակները, դահլիճի ճռճռացող նստարանները… այս բոլորը նորոգման ու փոխարինման կարիք ունեն:  Թատրոնի արխիվը, օրինակ, մինչ օրս տեղակայված է հազիվ 3 քառակուսի մետր, անլուսամուտ, անօդ տարածքում, որտեղ ուղղակի նվիրյալ աշխատանք է տարվում: Այստեղ, վերջին հաշվով, պահպանվում է 90-ամյա տարեգրությունը»,- ասում է Լուսինե Սահակյանը:

Նորմալ չեն նաև ներկայացումների նախատեսված հանդերձանքի պահման պայմանները: Ավելի քան 4.000 միավոր զգեստն ու կոշիկները պահվում են նույն սենյակում՝ գրեթե անլույս պայմաններում: Հանդերձարանի վարիչ տիկին Սուսաննան ասում է՝ մի հագուստ գտնելու համար բավական երկար ժամանակ է պահանջվում. «Բավականին խիտ է դասավորված, այս լույով մտնում եմ շարքերի մեջ, փորձում մի հագուստ գտնել: Մի կախիչի վրա 6 զգեստ է կախվում: Օրենքով պետք է կոշիկները դրվեն առանձին սենյակում, բայց այնքան խիտ է, որ դրել ենք այստեղ: Շատ զգեստներ ու կոշիկներ էլ արկղերով են դնում, վրան գրում, թե որը որ ներկայացման համար է, որ գոնե հեշտ գտնենք: Ամառ-ձմեռ լուսամուտները բաց ենք թողնում, որ տարածքը օդափոխվի»:

Բացի այդ՝ թատրոնը լուսային ու ձայնային տեխնիկայի կարիք ունի, մաշվել ու խունացել է նաև թատրոնի գույքը:

«Ծիծաղելի է ասել, բայց նույնիսկ սանհանգույցը մեզ մոտ բարվոք չէ: Փորձում ենք տարբերակներ գտնել, յուրաքանչյուրս մեր ուժերի չափով թեկուզ ինչ-որ բան վերանորոգել: Զգեստները սովետից ժառանգած են, բայց ներկայացումների ժամանակ փորձում ենք մի նոր բան ավելացնել, ձևափոխել ու նոր զգեստ դարձնել: Այս խնդիրներն այդքան չեն խանգարում, որքան այն, որ բեմի վրա ունենում ենք ձայնային, լուսային և այլ խնդիրներ, որովհետև հանդիսատեսը մեզ հանդերձարանում չի տեսնում, իսկ բեմում խնդիրները չենք կարող թաքցնել: Այս կապի դարում, մենք աշխատում ենք 1960 թվականին տեղադրված ներքին կապով»,- ասում է թատրոնի դերասան Ժիրայր Գաբրիելյանը:

40 տարի թատրոնում աշխատող Արամ Մխիթարյանն էլ, խնդիրները ներկայացնելուն զուգահեռ, նշում է այն, որ իրենք շարունակում են մեծ սիրով ու ոգևորությամբ աշխատել՝ հույսով, որ, ի վերջո, Վանաձորի մայր թատրոնը նույնպես կունենա բարվոք պայմաններ:

«Շենք այն վիճակում է, որ ոչ մի հնարավորություն չկա՝ ո՛չ հանդերձարանի աշխատողի, ո՛չ հերթապահի, ո՛չ բեմադրիչի, ոչ ոքի համար: Այս ամենը շտկելը մեր ուժերով հնարավոր չէ, ահռելի գումարներ են պետք: Ես չգիտեմ, թե մեր հույսն ո՞ւմ վրա պետք է դնենք, որ արվեստի այս ճյուղը, որը կոչվում է թատրոն, մեկը ձեռք բռնի ու մեզ օգնի: Թե չէ, որ այսպես գնաց, թատրոնը երկար ճակատագիր չի ունենա: Որովհետև շենքը 1931 թվականից հետո երբեք չի վերանորոգվել, դեկորի տեղ չունենք պահելու, դեկորները փչանում են: Դերասանը հոգնած մտնում է դիմահարդարման սենյակ՝ չկա տաք ջուր, չկա սառը ջուր, չկան հանգստանալու պայմաններ: Մենք ամեն պայմաններում էլ կարողանում ենք ստեղծագործել, բայց ուզում եմ, որ ստեղծագործողն իրեն զգա այն ազարտի մեջ, որ այսօր տրված է  աշխարհի բոլոր թատրոններում»,- ասում է վաստակաշատ դերասանը:

Տարեկան 4 նոր և, ընդհանուր առմամբ, ավելի քան 100 ներկայացում ունեցող թատրոնի շենքի վերանորոգման հարցը դեռևս մնում է օդից կախված: Նախագիծ-նախահաշիվը կազմված է, սպասում են ներդնողներին: Նախագծի համաձայն՝ շենքի նորոգման ու ջեռուցման համար միասին անհրաժեշտ է 343 մլն 500 հազար դրամ: Տնօրինությունն ասում է՝ չեն հուսահատվում, շարունակում են աշխատել ու սպասել, որ առաջիկայում ամեն ինչ լավ է լինելու:

«Այսպիսի պայմաններում երբեմն արգասաբեր, երբեմն՝ բավարար գործունեություն ծավալող թատրոնը սեր և հարգանք է վայելում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Մոտ ապագայում մենք կունենանք 3 նոր բեմադրություն: Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ ունենք Բեյրութի և սփյուռքահայ մեր գործընկերների ու բարեկամների հետ, հյուրախաղերով կհանդիպենք»,- եզրափակեց տնօրեն Լուսինե Սահակյանը:

Տաթևիկ Ղազարյան