Ակցիա Բաղրամյան 26-ի մոտ. Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին փաստաթուղթ են պահանջում

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն և AntiFake.am-ն այսօր Բաղրամյան 26-ի մոտ ակցիա էին նախաձեռնել՝ «#AntiFakePRESIDENT» խորագրով:

Ակցիայի կազմակերպիչներից Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց նման ակցիա անելով՝ ցանկանում են քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները:

«Ուզում ենք հասկանալ՝ Արմեն Սարգսյանն իր քաղաքացիության վերաբերյալ ի՞նչ է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին: Հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվում է կոմպրոմանտ, դրա համար էլ Արմեն Սարգսյանն իրեն «տխմարագույն ճառեր արտասանող» անվանողին առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու»,- ասաց Սամսոնյանը:

Նա նաև նշեց, որ քաղաքացիներն իրենց հաճախակի են տեսնելու փողոցում ակցիա անելիս, որոնց ընթացքում հումորով քաղաքացիներին են մատուցելու դառը ճշմարտությունը:

«Մենք պահանջում ենք, որ Արմեն Սարգսյանը հանրությանը ցույց տա իր լեգիտիմության այն թնջուկը, որը Նիկոլ Փաշինյանն է միայն տեսել, որի հետ կապված էլ Արմեն Սարգսյանը նման քայլերի է գնում: Իսկ եթե նա Փաշինյանին որևէ բան ցույց չի տվել, ապա մենք կհասկանանք, թե ինչու է այսպես վարվում»,- ասաց Սամսոնյանը:

Նարեկ Սամոնյանը, միաժամանակ, նշեց, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել չեն ցանկանում: