Ես ինձ տեսնում եմ ՔՊ վարչության նախագահի պաշտոնում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Ես ոստիկանության համակարգի էությունը և բնույթը շատ լավ պատկերացնում եմ, և պատկերացնում եմ, թե ինչպիսին պետք է լինի ոստիկանությունը ՀՀ-ում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական, վարչության անդամի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը, որը ֆեյսբուքյան օգտատերերին հայտնի է «Նավակ Ճողող» անվամբ:

Հիշեցնենք, նա օրերս հավակնոտ հայտարարություն էր արել, որ իրեն պատկերացնում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում: Այսօր Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեցին՝ Ոստիկանության աշխատանքը չի բավարարում իրեն, որ նման հայտարարություն է արել: «Ոստիկանության աշխատանքը չի կարող բավարարել, քանի որ բազմաթիվ թերություններ կան: Հույս ունենք, որ այդ համակարգն ավելի լավ կսկսի աշխատել, ավելի արդյունավետ»:

Դիտարկմանը Վալերի Օսիպյանից դժգոհություններ կան, քանի որ նա նախկինում այս իշխանության ներկայացուցիչների իրավունքներ է ոտնահարել, Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ խնդիրն անձերի մեջ չէ: «Խնդիրը համակարգային մտածելակերպի մեջ է, որովհետև ՀՀ ոստիկանությունն այս նոր իրավիճակին չի կարողացել հարմարվել, նոր Հայաստանի ոճին, մտածելակերպին»:

ՔՊ նորընտիր վարչության նախագահի պաշտոնում է նաև Վիլեն Գաբրիելյանի անունը շրջանառվում: Վիլեն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես ինձ տեսնում եմ վարչության նախագահի պաշտոնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան