Մենք այն երկիրն ենք, որտեղ մարդուն նշանակում են վարչապետ, հետո նույն այդ վարչապետին խանգարում են աշխատել. «Փաստ»

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հասարակական–քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը

– Պարո՛ն Եղիազարյան, շուտով կլրանա Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին: Ինչպե՞ս կգնահատեք նրա գործունեությունը:

– Դրական:

– Եվ ինչո՞վ է դա հիմնավորված:

– Այն թոհուբոհի միջով, որ անցավ վարչապետը, դրանից հետո արդյունքը համարում եմ խիստ դրական:

– Բայց, համենայնդեպս, տնտեսության մեջ տպավորիչ հաջողություններ չկան:

– Հայաստանում տպավորիչ հաջողության հասնել հնարավոր չէ: Տասը տարի տևող տոտալ թալանից հետո հնարավոր չէ մեկ տարում շոշափելի և լուրջ հաջողությունների հասնել:

Մենք այն երկիրն ենք, որտեղ մարդուն նշանակում են վարչապետ, հետո նույն այդ վարչապետի դեմ ցույցեր են կազմակերպում` չթողնելով որ նա աշխատի: Օրինակ, Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության երեք տարիներին անընդհատ եղել է ցնցումների մեջ:

Նույնն էլ նոր վարչապետի` Կարեն Կարապետյանի պարագայում էր: Իհարկե, նրանից օգտվեցին, նրա միջոցով հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ ձայներ ստացավ: Սակայն այդ ձայները ստանալուց հետո, երբ արդեն խորհրդարանում ունեին բացարձակ մեծամասնություն, սկսեցին խաղեր տալ վարչապետի դեմ:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում: Ի՞նչ հիմքով:

– Մի երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը գնաց կառավարություն և այնտեղ հայտարարեց, որ այլևս վարչապետին չպետք է խանգարեն: Եթե չէին խանգարում, ապա ինչո՞ւ վեր կացավ ու գնաց այնտեղ:

– Բայց մեր երկրում, որտեղ իշխանական բուրգ է ձևավորված, հնարավոր չէ խանգարել, եթե վերևում դա չեն ուզում:

– Այսօր միայն մեկ մարդ կա: Նա էլ ում ուզի, կխանգարի: Էլ ներքև–վերև չկա: Սկսած` դատարաններից, վերջացրած ամենաշարքային պաշտոնյայով: Վերևներն ու ներքևները մեկ մարդ է, որի անունն է Սերժ Սարգսյան:

– Դա վարքագի՞ծ է, այո՞, կապված բոլոր վարչապետերի հետ:

– Դե, մեկի վրա պետք է բարդե՞ն ամեն ինչը, թե` ոչ: Այն ժամանակ բարդեցին Հովիկ Աբրահամյանի վրա: Հետո եկավ Կարեն Կարապետյանը: Նույնն էլ կատարվում է նրա հետ:

– Եվ այս ամենի վերջը ո՞նց է լինելու. ինչպե՞ս եք այն տեսնում:

– Վերջը միայն մեկն է լինելու` այդ մարդը պարտավոր է հասկանալ, որ պետք է գնա:

Բայց այսօր, սազը առած, ՀՀԿ–ի կարկառուն դեմքերով սկսել են գովերգել Սերժ Սարգսյանին, որպես հասարակական–քաղաքական եզակի գործչի, որպես եզակի մենեջերի, եզակի լուրջ մարդու, ով մտածում է մեր ապագայի մասին: Սկսել են նաև նորից խոսել ապահով Հայաստանի մասին: Բայց թույլ տվեք ասել, որ, Սերժ Սարգսյանի գալով, Հայաստանը ոչ մի րոպե ապահով չի եղել: Զորօրինակ հոկտեմբերի 27–ը, երբ Սերժ Սարգսյանը ղեկավարում էր երկրի ԱԱԾ–ն:

Հիշենք, խորհրդային ժամանակներում, երբ բանվորին շինհրապարակում որևէ բան էր պատահում, տրեստի կառավարիչին աշխատանքից հեռացնում էին: Հաջորդը`դարեր շարունակ Խոսրովի անտառը իր համար կար, գոյատևում էր: Բայց այս վերջին տասը տարվա ընթացքում կերան անտառը: Նաև իրենց մեղքով եղավ այս հրդեհը:

– Այսինքն` միտումնավո՞ր էր հրդեհը:

– Չեմ մտածում, թե միտումնավոր էր: Բայց այն, ինչ արել էին անտառի հետ, պետք է վերջանար նման հրդեհով: Կամ եթե ջերմաստիճանը 42–ի էր հասնում, ապա ինչո՞ւ շրջակա գյուղերի բնակչությանը չհանեցին հերթապահության: Կամ ինչո՞ւ հենց իրենք այդ հերթապահությունը չկազմակերպեցին:

Խոսրովի անտառ–արգելոցը մինչ օրս ջրափոսեր չունի, այնտեղ տեղակայված չեն ջրային պաշարներ նման դեպքերի համար: Բայց չէ՞ որ միլիոնավոր դոլարներով դրամաշնորհներ ենք ձեռք բերել նման նպատակների համար:

Կամ ամենաթարմ դեպքի մասին: Դուք հասկանո՞ւմ եք, թե մեր հեռուստատեսությունն ինչով է կերակրում ժողովրդին: «Նաիրիտի» հրդեհից հետո ասում էին, որ ծուխը վնասակար չէ մարդկանց համար: Մինչդեռ այն կանցերագեն է: Այսինքն` հետագայում մարդիկ կարող են հիվանդանալ քաղցկեղով:

Կամ խոսում են ինչ–որ ծծումբի մասին, որն ընդհանրապես այնտեղ չկա: Համարյա այնպես էին ներկայացնում, որ այդ ծուխն անգամ կարող է օգտակար լինել:

Ահա այսպիսի համընդհանուր կեղծիք է տիրում մեր երկրում:

Ահա այսպիսի ապահով Հայաստանում ենք ապրում մենք:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում