Նիկոլ Փաշինյանը որպես պոպուլիստ է եկել իշխանության, հիմա այդ պոպուլիզմը մի քիչ նահանջել է․ Հրանտ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը 1993-1995թթ. Հայաստանի վարչապետ, տնտեսագիտության պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի հետ

– Պարո՛ն Բագրատյան, հունվար-ապրիլի տվյալներով՝ ունենք 7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, իսկ ապրիլի տվյալներով՝ շուրջ 9 տոկոս աճ: Արտաքին առևտրից ու էլեկտրաէներգիայի արտադրությունից զատ՝ աճ կա գրեթե բոլոր ոլորտներում։ Հեղափոխություն ունեցած երկրի համար բավարար ցուցանիշներ չե՞ն։

Եթե վերցնենք ապրիլի աճը, իրականում գործ ունենք մի թվի հետ, որ կարող է լինել 9.2 տոկոս աճ, բայց կարող է լինել 1.5 տոկոս անկում: Լավ կլինի, որ այս հարցերը քննարկվեն Կառավարությունում, վարչապետն իր մոտ հրավիրի վիճվարչության պետին, ասի՝ այս ինչ ես անում: Այս մարդն ապրիլը համեմատել է 2018թ. ապրիլի հետ։ Քանի որ գյուղատնտեսության ցուցանիշները հիմա եռամսյակային կտրվածքով են տալիս, ապրիլի ցուցանիշներում այն չկա, բայց այդ ոլորտում ունենք փոքր անկում: Գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի 18 տոկոսն է: Եվ եթե 9.2 տոկոսի աճ կա, ապա դրա 18 տոկոսը 1.7 տոկոս է կազմում: Այսինքն՝ 9.2-ից հանելով 1.7 տոկոս՝ ստացվում է 7.5: Առանց գյուղատնտեսության՝ հունվար-ապրիլին տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել են խաղերը՝ 38.7 տոկոս։ Խաղերն արդեն կազմում են ՀՆԱ-ի 6.9 տոկոս։ Այս ոլորտի աճն արդեն անում է 2.8 տոկոս: Խաղերը հեշտությամբ կարելի է ավելացնել 2-3 անգամ, և դա ՀՆԱ-ի մյուս ճյուղերի վրա չի ազդում՝ դրանք նման կարգի նյութական ծախսեր չեն պահանջում: Մեր ստացած 7.5-ից հանգիստ կարող ենք հանել 2.4 տոկոս, կմնա 5.1 տոկոս:

– Որոշակի մանիպուլացիա՞ եք տեսնում այդ թվերի մեջ:

– Իհարկե: Օգտվում է այն առիթից, որ ՀՆԱ-ն թույլ է տալիս պլյուս/մինուս 10 տոկոս խաղալ: Բայց նա պարտավոր էր ազնվորեն բացատրել, թե ինչպես է ստացվել այդ 9.2 տոկոսը: Իսկ 1 տոկոս լրացուցիչ աճը ստացել է կուտակայինի պատճառով: Բացի այդ՝ այս ապրիլին մենք ունեցել ենք 21 աշխատանքային օր, անցած տարի՝ 20 օր: 21-ը 20-ից ավելի է 5 տոկոսով։ Եվ ես պնդում եմ, որ մենք անցած տարվա ապրիլի համեմատ՝ ունեցել ենք ՀՆԱ-ի 1 տոկոս անկում, և դա նույնպես մտնում է ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանության մեջ: Ամենայն լրջությամբ կուզենայի հորդորել Կառավարությանը մտածել այս թվերի մասին:

– Դուք երբեմն քննադատում եք ԿԲ-ին, որ ֆիքսված է պահում դրամի փոխարժեքը: Կարո՞ղ եք թվերով ներկայացնել, թե ԿԲ-ն ինչ է արել, որ այս փոխարժեքի վրա ֆիքսված պահում է դրամը կամ տարադրամը, և ինչո՞ւ է դա սխալ:

– Դա ոչ թե սխալ է, դա կատարյալ հիմարություն է: ԿԲ-ն այսօր փոխարժեքը պահում է ժողովրդի ստացած դրամական փոխանցումների հաշվին: Մեր վճարման հաշվեկշռում մենք մինուս 1.5 մլրդ դոլար ունենք: Մենք այդ գումարի ավելի պակաս արտահանում ենք անում, քան ներմուծում: Ինչի՞ հաշվին ենք ներմուծում։ Որովհետև մեր ժողովրդն այդ փողը ստանում է դրսից: Ռուսաստանը կամ Սաուդյան Արաբիան նավթ են արտահանում, մենք մարդ ենք արտահանում: Սա Հայաստանին բնորոշ տնտեսական քաղաքականություն է 2001-2002 թվականներից ի վեր: Ի դեպ՝ ասեմ, որ մարդկանց արտագաղթը չի պակասել: 2018 թվականին երկրից դուրս է եկել այնքան մարդ՝ 7.500, որքան 2017 կամ 2016 թվականին: Արտագաղթը շարունակվում է: Հիմա, Կենտրոնական բանկին ասում ենք, որ ռուսները նավթի փողը ստանում են, դնում են պահուստային ֆոնդ, դրանով ռուբլու փոխարժեքը չեն կայունացնում: Իսկ դուք ո՞վ եղաք, ռուբլին երեք անգամ արժեզրկվել է դոլարի նկատմամբ, ռուսներն առևտրական սալդոյում ունեն պլյուս, ռուբլին արժեզրկվում է, իսկ մենք առևտրական սալդոյում ունենք մինուս, դրամն արժևորվում է:

– Իշխանությունները հայտարարել են դատական համակարգում վեթինգի և ընդհանրապես անցումային արդարադատության մասին: «Իմ քայլը» խմբակցությունից Հովիկ Աղազարյանը մեր տաղավարում հայտարարեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում անցումային արդարադատության շրջանակում պետք է 7 մլրդ դոլար, որ թալանվել է նախկին պաշտոնյաների կողմից, վերադարձվի Հայաստանին: Ինչպե՞ս եք գնահատում անցումային արդարադատության անհրաժեշտությունը մեր երկրում:

– Հայաստանում անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա, որովհետև լինում է այն երկրներում, որտեղ քաղաքացիական պատերազմ է եղել: Անցումային արդարադատությունը մտցնում են, որ ժամանակավոր հաշտության պայմաններում մարդկանց չդատեն: Մեզ մոտ ինչո՞ւ են ներդնում, քաղաքացիական պատերա՞զմ է եղել: Ես կարծում եմ՝ անցումային արդարադատություն Հայաստանում չի կարող լինել, անիմաստ է: Դրա տարրերը կան՝ լյուստրացիան կամ վեթինգը: Թող անեն դատավորների վեթինգ, բայց դատավորների կարիք էլ չկա: Հայտարարեք, ասենք, Պողոս Պողոսյանին ոչ ազնիվ դատավոր և հանեք:

– Վերաքննիչ դատարանը կրկին քննարկում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը: Դուք կողմ չէիք արտահայտվում նրան կալանավորելուն: Ձեր կարծիքով՝ նորից կկալանավորվի՞ Ռոբերտ Քոչարյանը:

– Խոսքը նախնական կալանքի մասին է: Ամբողջ մի տարի հանրապետությունը զբաղված է դրանով: Ես երբեք չեմ խոսել Մարտի 1-ի սպանությունների մասին: Վերջերս մեկի նկատմամբ քրեական գործ են հարուցել: Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու համար, նրան սպանությունների մեղադրանք չի առաջադրվել: Ես մեկ անգամ էլ ասել եմ, որ որպես քաղաքացի՝ ես շահագրգիռ եմ տեսնել Մարտի 1-ի գործի քննություն:

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան