«Վենետիկի հանձնաժողովը նախագիծը կմերժի»․ իմքայլական պատգամավորը հետ է կանչում աղմկահարույց նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը չի ողջունում իմքայլական Արմեն Խաչատրյանի օրինագիծը, որով նա առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին ուղղված վիրավորանքը:

«Կարծում եմ, սա շատ սխալ մոտեցում է, վստահ եմ նույնիսկ մեծամասնության կողմից դրական չի ընկալվի, և կարծում եմ, կառավարությունն առաջին հերթին բացասական եզրակացությամբ նախագիծը կուղարկի հետ»,- զգուշացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Եթե նման օրինագիծ պիտի մտնի շրջանառության մեջ, ապա, ըստ պարոն Գորգիսյանի, ինչո՞ւ հեղափոխություն արեցին։ Հատկապես, որ հեղափոխությունից հետո ավելի շատ վիրավորանքների զոհ է դառնում ոչ թե իշխանությունը, այլ՝ ընդդիմությունը․ «Վիրավորանքներ, հայհոյանքներ, նման բաներ հենց մեծամասնության հորդորով և որոշ դեպքերում նաև դրդմամբ ընդդիմության նկատմամբ է իրականացվում հիմա, ես չեմ կարծում մեր գործընկերը մեզ պաշտպանելու ցանկություն ուներ և չեմ հասկանում որտեղից է նրա մոտ էս վախն առաջացել, որ միգուցե վաղը սրա կարիքն ունենան»։

Միաժամանակ, պարոն Գորգիսյանը հասկանում է, թե ինչու է Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալը նման օրինագծի կարիք զգացել։

«Եթե հասել ենք էն աստիճանի, որ պատգամավորներն սկսել են մտահոգվել էս հարցով, դա նշանակում է, որ մեզ մոտ բացասական էներգիայի կուտակումներն ու էսկալացիան էնքան շատ է, որ արդեն խնդիր կա»,- փաստում է ընդդիմադիր պատգամավորը։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հակազդեցությունն ավելի կոշտ է․ «Ես զարհուրած եմ, անկեղծ ասած, ուղղակի զարհուրած եմ, որովհետև սա ամենամեծ հարվածն է լինելու խոսքի ազատությանը»։

Տիկին Զոհրաբյանն զգուշացնում է իշխանությանը, որ այս նախագիծը դեռ պետք է ուսումնասիրեն միջազգային կազմակերպությունները։

«Էդ նախագիծը եթե հասնի Վենետիկի հանձնաժողով, այն կատեգորիկ մերժում է ստանալու, որովհետև երբ մենք ԵԽ անդամ դարձանք, մահապատժի վերացումից բացի հիմնական պարտավորություններից մեկը, որ ՀՀ-ն կատարեց, դա վիրավորանքը ապաքրեականացնելն էր»,-հիշեցնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ժամանակին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տիկին Զոհրաբյանը, իր բառերով, բազմաթիվ հայհոյանքների ու վիրավորանքների թիրախ դարձավ, բայց իր մտքով չանցավ քրեականացնել վիրավորանքը, ինչո՞ւ է դա անցել իշխանության մտքով։

«Ինձ համար շատ կարևոր է հասկանալ՝ սա իշխանության ներսում կայացրած որոշում է, որն իրականացնում են այս պատգամավորի ձեռքով, թե սա պատգամավորի ինքնագործունեություն է, որը ջախջախվելու է Վենետիկի հանձնաժողովում»,- իր հերթին զգուշացնում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը հանգիստ է, նա դեռևս Հանրապետական իշխանության տարիներին էր մտածում վիրավորանքը քրեականացնելու մասին, հիմա արդեն ինքը ունի դրա հնարավորությունը։

«Պրակտիկան է անհրաժեշտություն առաջացնում իրավակարգավորումներ անելու, այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանության ներկայացուցչին իր ծառայողական լիազորությունները կատարելու ժամանակ, պարտականությունները կատարելու ժամանակ, հանրային շահը ներկայացնելու ժամանակ՝ վիրավորում են, հայհոյում են, խոչընդոտում են նրա օրինական գործողությունները, ինչը ռեալ վտանգ է սպառնում պետական կառավարման համակարգին և ընդհանուր հանրության համար»,- տեղեկացնում է օրինագծի հեղինակը։

Սակայն պատգամավորն արդեն տեղյակ է հանրության կոշտ արձագանքից։ Նա նոր որոշում է կայացրել․ «Այսօր ես նախագիծը առայժմ հետ կկանչեմ շրջանառությունից»։

Դա չի նշանակում, որ նախագիծը կրկին չի դրվելու շրջանառության մեջ։ Պարոն Խաչատրյանը կխոսի բոլոր դժգոհողների հետ, նրանց կտեղեկացնի իր փաստարկների մասին և նորից կբերի խորհրդարան և ոչ մի Վենետիկի հանձնաժողով ոչինչ չի կարողանա անել։

«Եթե Ամերիկայում, Կանադայում, Դանիայում, Բելգիայում, Գերմանիայում ավելի խիստ պատիժներ են ներկայացված նման հանցանքների համար, ապա ի՞նչ Վենետիկի հանձնաժողովի մասին է խոսքը»,- թեման փակում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան