«Քաղաքացիները պատգամավորներին դեմքով չեն ճանաչում». ԲՀԿ պատգամավորն առաջարկում է մարզերում պարտադիր ԱԺ արտագնա նիստեր անցկացնել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հնարավոր է, որ յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը որեւէ մարզում արտագնա նիստ անցկացնի:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ցանկանում է Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքում փոփոխություն անել, որով կամրապնդվի այդ դրույթը:

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է, որ նստաշրջանի ընթացքում ՀՀ մարզերից մեկում պարտադիր արտագնա նիստ անցկացվի, որի ընթացքում կքննարկվեն տվյալ մարզին վերաբերվող խնդիրներ:

Կանոնակարգում այս պահին եւս նշված է մարզերում արտագնա նիստ անցկացնելու մասին, սակայն դա պարտադիր պայման չի համարվում: Միաժամանակ նշենք, որ 7-րդ գումարման խորհրդարանը դեռ որեւէ անգամ մարզերում արտագնա նիստ չի գումարել, նման փորձ առկա չէ նաեւ 6-րդ գումարման խորհրդարանի դեպքում։

Սերգեյ Բագրատյանը Factor.am-ի հետ զրույցում իր կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց.

«Սա անհրաժեշտություն է այն պարզ պատճառով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստումներ ենք տալիս, որ ականաջալուր կլինենք խնդիրներին: Սա կլինի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ շփումն ընտրողի հետ, ոչ թե անհատական պատգամավորի այցը: Որեւէ վիճակագրություն չկա, թե պատգամավորները քանի անգամ են այցելել մարզ: Մեր ընտրողներն արդարացիորեն բողոքում են, որ պատգամավորներին տեսնում են ընտրությունից ընտրություն»:

Սերգեյ Բագրատյանը նշում է, որ այդ նիստերը գումարվելու են ոչ միայն մարզկենտրոնում, այլ տվյալ մարզի որեւէ քաղաքում:

«Այդ նիստը հերթական չի լինելու, օրակարգում լինելու է տվյալ մարզի երեք-չորս հիմնախնդիրը, որը մեկ ամիս առաջ կքննարկվի համապատասխան հանձնաժողովում: Կազմակերպվելու է քաղաքացիների ընդունելություն, քանի որ քաղաքացիներից շատերը պատգամավորներին չեն ճանաչում: Ճիշտ կլինի, որ քաղաքացին ում ընտրել է՝ հետը շփվելու հնաարվորություն ունենա, բարձրաձայնի իր խնդիրը, որին քվե է տվել»:

Գլխադասային հանձնաժողովի՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի առաջարկությամբ փորձնական ծրագիր է անցկացվելու: Բարգրատյանը նշեց, որ եթե ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանա, նախագիծը կդառնա օրենք:

Նարեկ Կիրակոսյան