Գերմանացիների 84 տոկոսը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

Լուրեր

03.04.2026 | 12:31
Թոռնիկս հոսպիտալում է հիմա, ՌԴ-ից բերել եմ, որ ծառայի. բողոքում եմ, որ վեց ամիս ավելի է ծառայելու. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:22
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմայի» դեմ խաղին քիչ հավանական է
03.04.2026 | 12:14
Բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ Հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 12:10
62 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Կոթում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 12:03
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
03.04.2026 | 11:38
Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
03.04.2026 | 11:36
Պայմանագրային զինծառայող է մահացել ․ ՔԿ
03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
03.04.2026 | 11:24
«Մի տնից 3 ցուցակ եք բերել, 57 հոգի մարդ ա, էսի իմ ու քո մեջ»․ ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
03.04.2026 | 11:12
Փաշինյան Աշոտը կռվել է, ուրիշ թագավորի տղեք չեն ծառայել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:05
Նախիջևանի համազորային բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններին
Բոլորը

Գերմանիայի «ARD» հեռուստաընկերությունը սոցհարցում է անցկացրել պարզելու Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքացիների դիրքորոշումը:

Թուրքական «Evrensel» լրատավական կայքը, հղում անելով սոցհարցման արդյունքներին, հայտնում է, որ հարցմանը մասնակցած 1003 քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 84 տոկոսը, դեմ է Թուրքիայի եվրաանդամակցությանը: 2016թ. անցկացված հարցման ժամանակ այս ցուցանիշը կազմել էր 80 տոկոս:

Ըստ հարցման արդյունքների՝ 77 տոկոսը կողմ է Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը: 88 տոկոսը  նշել է, որ Գերմանիայի կառավարությունը ավելի վճռական քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Միայն 9 տոկոսն է դեմ եղել ավելի վճռական քայլերի կիրառմանը:

Միաժամանակ հարցվածների  80 տոկոսը  կարծում է, որ Թուրքիայի առջև երկխոսության դռները չպետք է փակել:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին  Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մասին: