Հայաստանն ընտրվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ  

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-7-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի անդամ պետությունների Կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որի ընթացքում Հայաստանն ընտրվել է Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ` 2019-2023թթ․ ժամանակահատվածի համար։ Տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից բաղկացած միջկառավարական կոմիտեն մշտադիտարկում է անդամ պետությունների կողմից 2005թ. կոնվենցիայի կատարումը, հավանություն է տալիս մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամից նախագծերի ֆինանսավորմանը, ուսումնասիրում է երկրների կողմից ներկայացված ազգային զեկույցները։

Տեղեկանք. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան աջակցում է արվեստագետներին, մշակութային ոլորտի փորձագետներին և քաղաքացիներին ստեղծագործել և տարածել իրենց մշակույթը, ինչպես նաև ընդլայնել միջմշակութային համագործակցությունը` համահավասարության և հասանելիության սկզբունքների վրա։ Կոնվենցիան խրախուսում է պետություններին իրականացնել մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանությանը և խթանմանն ուղղված քաղաքականություն: