Շենավան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է
Քաղաքականություն
10.06.2019 | 10:13ԿԸՀ-ն հրապարակել է հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում կայացած համայնքային ընտրությունների նախնական արդյունքներն, ըստ որի, Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավար է ընտրվել Մխիթար Մխիթարյանը։
Նրա օգտին քվեարկել է 350 ընտրելու իրավունք ունեցողից 104-ը։
Նշենք, որ Մխիթար Մխիթարյանը գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է: Մխիթարյանը ընտրությանը հաղթել է ՔՊ-ական թեկնածու Անդրանիկ Դունամալյանին: