Երեք տոկոսով վարկերը պարտադրվո՞ւմ են մթերողներին. ինչ խնդիր է լուծում կառավարությունը

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ մեկ շաբաթ է՝ ինչ սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Այս տարի, ինչպես վստահեցնում են կառավարության ներկայացուցիչները, պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերման գործընթացում մթերողների ու գյուղացիների միջև մշտապես ծագող խնդիրներն առնվազն  կհասցվեն նվազագույնի:

Բանն այն է, որ վերջերս կառավարության կողմից հաստատված պիլոտային ծրագրով ագրովերամշակման ոլորտը աջակցություն կստանա: Պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումներ իրականացնող մոտ 20  ընկերությունների շուրջ 2,4 մլրդ դրամի չափով, մինչև 12% տոկոսադրույքով և 1 տարով տրամադրվող վարկերը կսուբսիդավորվեն մինչև 9 տոկոսով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%:  Յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված է մինչև 150 մլն դրամ:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հավաստիացմամբ՝ մթերողներին 3 տոկոսով վարկերի տրամադրումը հնարավորություն կտա գյուղացիներին մի քանի օրվա ընթացքում ստանալ իրենց գումարները: Ի դեպ, գումարը տրամադրվելու է ոչ թե վերամշակողներին, այլ անմիջապես գյուղացիներին:

Փոխնախարարը վստահեցնում է՝ կարգավորվելու են  նաև իրավապայմանագրային հարաբերությունները: Մակարյանը հիշեցնում է նախորդ տարիների փորձը, երբ վերամշակողները  թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով պարտքեր էին կուտակում: Ըստ փոխնախարարի՝  անբարեխիղճ են գտնվել ոչ միայն մթերողները, այլև գյուղացիները՝ մթերքը հանձնելով նրան, ով թեկուզ 10 դրամ ավել է վճարել:

«Մինչև 2015 թվականն էլ պայմանագրային հարաբերությունները խորացել էին, սակայն 2015 թվականի հայտնի դեպքերից հետո ռուբլու արժեզրկում, իրացման ծավալների պակասում, այսինքն՝ խախտվեցին պլանները և վերամշակողները սկսեցին խուսափել պայմանագրերից: Պայմանագրային հարաբերությունների խորացումը կարևոր են նաև պետության համար, որպեսզի հնարավոր լինի կանխատեսումներ անել»,- նշել է Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ է հրահանգել հետևել գործընթացի կազմակերպմանը:

«Անպայման հետևում եք, որպեսզի այդ գումարը ճիշտ տեղերն ուղղվի, որովհետև եթե մենք 2,4 մլրդ դրամ ուղղենք մեր ընդհանուր մթերման դաշտ ու կարգավորենք այդ դիսբալանսը, լավ արդյունք կունենանք»,- ընգդծել է Կարապետյանը:

Ռոբերտ Մակարյանը նշում է՝ եթե ծրագիրը հաջողի, ապա մյուս տարի գումարը կավելացնեն՝ հասցնելով մինչև 20 մլրդ դրամի:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը վերամշակող ընկերություններին սուբիսդավորելու նախաձեռնությունը թեև դրական քայլ է համարում, այդուհանդերձ կարծում է, որ առկա են որոշակի խնդիրներ:

Ուշագրավ է, որ կառավարության ներկայացուցիչները խուսափում են վստահեցնել, որ ցածր տոկոսով վարկերի տրամադրումը կնպաստի, որպեսզի  պարտքեր չկուտակվեն: Տնտեսագետը կարծում է՝ պատճառն այն է, որ մթերման և  վարկավորման ծավալների միջև էական տարբերություն կա:

Գյուղատնտեսության  նախարար Իգնատի Առաքելյանը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ չհստակեցրեց, թե մինչ այս պահը քանի ընկերություն է դիմել սուբսիդավորման համար:

 

Շողիկ Գալստյան