Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագուհու ծննդյան օրվա առթիվ
Քաղաքականություն
08.06.2019 | 09:35ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:
«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մաղթել է քաջառողջություն, իսկ երկրին՝ հետագա առաջընթաց և բարօրություն։