ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 3-ից 7-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:

«Նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:

Հանձնաժողովի 14-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը, պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը, ինչպես նաև նախորդ՝ 13-րդ նիստին ընդունված որոշումների կատարմանը վերաբերող հարցեր, քննարկվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ: Հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի առանձին ոլորտների մասնագետների միջև անցկացվել են աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ: Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքաներին ներգրավված են եղել պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ու մարմինների ներկայացուցիչներ:

Հունիսի 6-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում հայկական և ռուսական կողմերի համանախագահողները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հաձնաժողովի 14-րդ նիստի Արձանագրությունը»,- ասված է հաղորդագրությունում: