Մերձավորիս հարբած ոստիկանները խոշտանգել են. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, իր խոսքով, հաղորդում է ներկայացրեց հանցագործության մասին։

Ըստ Խաժակյանի՝ երեկ ուշ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել իր ազգականի հետ։

«Երեկ ուշ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել. մերձավորներիցս մեկին ուշ երեկոյան, երբ նա կողպելիս է եղել իր վարձակալած տարածքի դուռը, մոտեցել են երկու հարբած սևազգեստ անձինք և ներկայացել որպես ոստիկանության աշխատակից: Մերձավորիս հարցրել են՝ ո՞վ է, ի՞նչ է անում այս տարածքում և նշել, որ ցանկանում է թալանել տարածքը, ինչից հետո մերձավորս նրանցից պահանջել է նախ ներկայանալ։ Վերջիններս ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ և ներկայացրել իրենց վկայականները: Ոստիկանության այդ աշխատակիցները հարվածելով և քաշքշելով ազգականիս նստեցրել են մեքենայի մեջ և տարել Ոստիկանության բաժին, որտեղ նրանց են միացել ևս մի քանի ոստիկաններ և հարվածներ հասցրել նրան։ Այդ պահին նրանց է մոտեցել մեկ այլ ոստիկան, ով հասկացել է, որ այդ մարդը՝ ազգականս, իսկապես այդ տարածքի տիրապետողն է, ինչից հետո նրան բաց են թողել»,- ֆեյսբուքյան ուղիղի եթերում պատմեց Դավիթ Խաժակյանը։

Ավագանու անդամը կրկին շեշտեց, որ իր ազգականին հարվածած սևազգեստ անձինք եղել են ոստիկաններ, նրանց հասցրած հարվածներից իր ազգականը ստացել է քթի կոտրվածք, ինչը հաստատող բժշկական փաստաթուղթն առկա է։

«Ես ակնկալում եմ, որ այդ սևազգեստների վրա, ոստիկանապետի հրահանգով, պետք է կապվեն գույնզգույն բաբոչկաներ և նրանք պետք է իրենց պատիժը կրեն»,- ասաց Խաժակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: