«Պետք է հարցաքննվեն Մարտի 1-ին պաշտոնավարած բոլոր բարձրաստիճան իրավապահները»․ ԱԺ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չմոռանանք անմեղության կանխավարկածի մասին»,- Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով ձերբակալված Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի մասին զգուշացնում է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Այն հարցին, թե 2008-ի մարտի 1-ին ԲՀԿ-ական այսօրվա պատգամավորները ի՞նչ էին մտածում սպանությունների մասին, տիկին Տոնոյանը նկատեց․ «Այդ օրերին բոլորի մոտ այնքան շոկային և էմոցիոնալ ֆոն է եղել, որ տեղի ունեցած իրադարձության գնահատականները քրեական հարթության մեջ են եղել և դրանից հետո նոր միայն որոշակի մանրամասներ են հրապարակվել, որոշակի անձանց մեղադրանքներ են առաջադրվել»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն իշխանության մաս է եղել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, սակայն առաջարկում է սպասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հիմա։

«Մենք իսկապես հուսով ենք, որ իր ամբողջ ծավալով Մարտի 1-ի հանցագործությունները կբացահայտվեն և մեղավորները կկրեն իրենց պատիժը»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

«Լուսավոր Հայաստանը» որևէ կերպ չի մեկնաբանի Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և ձերբակալությունը։ Հիշեցնենք, որ պարոն Պետրոսյանին առաջադրվել է Մարտի 1-ի զոհ Զաքար Հովհաննիսյանի սպանությունն իրականացնելու մեղադրանք։

«Այն անձինք, որոնք իրականում նման արարքներ կատարել են և առկա է բավարար ապացուցողական զանգված, որ նրանց մեղքն ինչ-որ առիթով ապացուցվում է, այդ անձինք բնականաբար պետք է ներգրավվեն գործում որպես մեղադրյալ հետագայում նաև ամբաստանյալ, եթե դատարանը որոշի, որ նրանք կատարել են նման հանցագործություն, ապա նրանք պետք է դատապարտվեն օրենքի տառին համապատասխան»,- հույս ունի ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Պարոն Սիմոնյանը համոզված է, որ այդ օրերին իրավապահ համակարգում աշխատած գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ներգրավվեն գործում այս կամ այն կարգավիճակով․ «Նրանք, կարծում եմ, որ պետք է ունենան այնպիսի տեղեկատվություն, որն օգտակար կլինի գործի անաչառ և բազմակողմանի լուծմանը»։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 2010-ին երկու անգամ փաստահավաք խմբի գործունեության շրջանակներում զրուցել է ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետի հետ, ինքը կասկածներ է ունեցել, որ Մարտի 1-ին գործել են զինված ապօրինի խմբավորումներ։

«Ասեմ ձեզ՝ երբ հաղորդագրությունը կարդացի, որ նախաքննական մարմինը արդեն Գեղամ Պետրոսյանին ոչ միայն կանչել է, այլև միջնորդել է կալանավորման, և դա կապվում է կոնկրետ սպանության հետ, դա խոսում է այն մասին, որ նախաքննական մարմինը, ինչքան էլ տարբեր լրատվամիջոցներ ասում էին, որ Մարտի 1-ի բացահայտումը կապված է միայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու հետ, և դա չի առնչվում սպանություններին, ես միշտ ասել եմ, որ ամեն ինչ հերթով գալու է, որովհետև սպանությունների մի զգալի մասն անհնար է չբացահայտել»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Նա հիշեցնում է, որ նախորդ 10 տարում Մարտի 1-ը չի բացահայտվել միայն օրվա իշխանությունների իջեցրած քաղաքական պատվերի պատճառով։ Նրանք հրահանգել էին գործը կոծկել և այսօր կոծկողներից մեկը՝ այդ օրերի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, փախել է Ռուսաստան։ Այն մարդիկ, որոնք Հայաստանում են, պարոն Քոչարյանը նրանց կուզեր տեսնել առնվազն հարցաքննվողների մեջ․ «Աղվան Հովսեփյանը, որը գլխավոր դատախազն էր այդ ժամանակ, ինքն էլ պետք է տա բացատրություններ, եթե չի տվել, թե ինչպես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում հնարավոր է այդպիսի լայնածավալ կոծկումներ»։

Նախորդ իշխանությունները, ըստ Անդրանիկ Քոչարյանի, աշխատել են հրեշավոր մեթոդներով, որպեսզի հասարակությանը հայտնի չդառնան Մարտի 1-ին վերաբերող որևէ ճշմարտություն: Այսօր պարոն Քոչարյանը սպասում է, որ բացահայտումներ կլինեն նաև Մարտի 1-ի մյուս 9-ը սպանությունների մասով՝ նախաքննական մարմինը մեծ ծավալի աշխատանք է կատարում։

Մհեր Արշակյան