ԼՀԿ-ն վերապահում ունի ապրիլյան պատերազմի հարցով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի հետ կապված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Ապրիլյան պատերազմի առաջին օրերից մինչ օրս հարցեր կան, որոնք, ըստ ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի, մինչև հիմա հասարակությանը հուզում են։ Այդ հարցերի անպատասխան մնալը, պարոն Գորգիսյանի կարծիքով, ավելացնում է բանակի և այնտեղ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության մասին ընդդիմադիր պատգամավորը ոչինչ ասել չի կարող, դեռ որևէ նիստ չի կայացել:

«Միակ հարցը, որ «Լուսավոր Հայաստանն» ունի քննիչ հանձնաժողովի հետ կապված, հանձնաժողովի նախագահի հարցն է։ Հանձնաժողովի կանոնակարգը սահմանում է, որ բանակի և անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովը ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովն է, բայց հստակ չի նշվում, որ հանձնաժողովի նախագահը պետք է ղեկավարի նաև քննիչ հանձնաժողովը: Այստեղ մեր վերապահումը վերաբերվում է ավելի շատ պարոն Քոչարյանի նախկինում երկար տարիներ փորձ ունենալու համակարգում, որովհետև դա ինչ-որ փուլում կարող է մեկնաբանվել ոչ անաչառ տարբեր անձնացն նկատմամբ՝ հաշվի առնելով անցած կապերը, տարիների ուղին»,-ասում է Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորը կարևորում է, որ հանձնաժողովը որևէ փուլում պետք է կասկածի տեղիք չտա, որ անաչառ չի գործում, ուստի ինքն առաջարկել է, որ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Քննիչ հանձնաժողովը ղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից որևէ մեկը։ «Բայց մեր առաջարկը չընդունվեց և մենք աշխատելու ենք այս կազմով»,-ափսոսումէ  ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: