Ո՞ւր է ԿԲ նախագահը․ Արթուր Ջավադյանն ԱԺ նիստից ուշանալու համար դիտողությունների արժանացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ազգային ժողովում պատգամավորներն այսօր շարունակում են քննարկել «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը»:

ԿԲ-ի ներկայացրած հաղորդման վերաբերյալ այսօր ելույթ ունեցավ  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նշենք, որ նրա ելույթի ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նիստերի դահլիճում չէր։

Այս հանգամանքը դժգոհություն առաջացրեց Էդմոն Մարուքյանի մոտ, որը նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց․ «Ո՞ւր է ԿԲ նախագահը, որի ներկայացրած հաղորդման վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ և մյուս գործընկերներն էլ շարունակելու են ելույթներ ունենալ։ Ես կարծում եմ՝ Դուք պետք է ապահովեք նրա ներկայությունն ԱԺ դահլիճում, քանի որ նրա բացակայությունը հստակ արհամարհական վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դժգոհությունը շարունակեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը. «Ես միանում են պարոն Մարուքյանի դիտողությանը, սա շարունակական վերաբերմունքի արդյունք է նաև․ սա, իսկապես, վիրավորական է ԱԺ-ի նկատմամբ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք»։

Մինչ պատգամավորները հայտնում էին իրենց դժգոհությունները՝ նիստերի դահլիճ մտավ Արթուր Ջավադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։