Թուրքագետը մեկնաբանում է Սամաթիայում հայ կնոջ դանակահարության դեպքը

Լուրեր

25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։

Ermenihaber.am-ի հետ զրուցել է թուրքագետ Էլեն Քոքչյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

«Հարկ է նշել, որ նման դեպք Թուրքիայում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները վիճաբանության մեջ են հայտնվել ազգությամբ թուրքերի հետ, որի հետևանքով սպանվել են:

Սակայն Արփինեի տան վրա կատարված հարձակումը մի փոքր այլ է և այն հիշեցնում է Թուրքիայում տեղի ունեցած 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ մոլեռանդ թուրք ազգայնական ամբոխի թիրախում հայտնվեցին ոչ մուսուլման փոքրամասնությունները` հույները, հայերը և հրեաները:

Պետք է նկատել, որ թուրք ազգայնականները ծրագրված հարձակումից առաջ մանրակրկտորեն պատրաստվում են:

Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմից առաջ ազգայնականները Ստամբուլում և Իզմիրում հույների և հայերի տների վրա գրություններ են թողնում` նշելով ոչ մուսուման հույն, ոչ մուսուլման հայ, խաչեր պատկերում, որով կարողանան իրարից հեշտությամբ զատել քրիստոնյաների և մուսուլմանների տները: Ինքնին հասկանալի է, որ այդ գործողությունները թուրքական իշխանությունների կողմից պետք է «ինքնաբուխ» որակվեին:

Երկու ամիս առաջ Արփինեի` Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող տան դռան վրա նույնպես «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել և ինչպես Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանն է փոխանցել, տան պատին նաև խաչ է գծված եղել:

Վերջին շրջանում Ստամբուլում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պատերին պարբերաբար հայտնվում են ազգայնական բնույթի վանդալիստական գրառումներ, երբեմն նաև գրաֆիտիներ:

Իսկ ինչ վերաբերում է «սա սկիզբն է» սպառնալից գրությանը, ապա չպետք է բացառել, որ Ստամբուլում բնակվող հայերի նկատմամբ հարձակումները հնարավոր է նոր բնույթ ստանան: Ակներև է հատկապես այն փաստը, որ դեռևս նախորդ ամիս կրկին Հայաստանից մեկնած և Ստամբուլում բնակություն հաստատած մեկ այլ հայ ընտանիք թուրք կրոնամոլի թիրախում հայտնվեց: Խոսքը վերաբերում է թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ առանց ծնողների համաձայնության թուրք աստվածաբանի կողմից 13-ամյա հայ տղայի «կրոնափոխությանը»:

Այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ թուրք ազգայնականների որդեգրած վարքագիծը «անհավատների»` քրիստոնյաների և մասնավորապես հայերի նկատմամբ շարունակում է պահպանել իր արդիականությունը:

Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ թեև արդի շրջափուլում հասարակություներում հետզհետե փոխվում է գիտակցական մակարդակը, անջատողականությունն ու ռասիզմը քիչ-քիչ դուրս են մղվում և իրենց տեղը զիջում խաղաղամտությանը, այնուամենայնիվ, թուրք ազգայնամոլների համար շրջադարձային որևէ փոփոխություն չի գրանցվել: Նույն է, եթե այդ շերտին բնորոշենք հետևյալ ասացվածքով.

«Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արե՛ք, ոչխարը սարովն անցավ»: