ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

Լուրեր

15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
Բոլորը

Ս. թ. օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպությունում  (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով՝ https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N17/266/56/pdf/N1726656.pdf?OpenElement։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է զարգացման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ Կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրերով։ Զարգացման իրավունքը հանդիսանում է յուրաքանչյուր անհատի և ժողովուրդի անկապտելի իրավունք՝ ներառելով իր մեջ բնական ռեսուրսների նկատմամբ լիարժեք ինքնիշխանություն, ինքնորոշում, զարգացման գործում ժողովրդական մասնակցություն, հնարավորության հավասարություն, և այլ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ իրացնելու համար բարենպաստ պայմանների ձևավորում:

Հղում կատարելով միջազգային իրավունքի մի շարք նորմերի՝ փաստաթղթում ընդգծվում է, որ անհատական և կոլեկտիվ իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում` սոցիալական և տնտեսական իրավունքների իրացումը չի կարող կախված լինել մարդկանց բնակության երկրի կարգավիճակից, հետևաբար, միջազգային ճանաչվածության բացակայությունը չի կարող ազդել Արցախի Հանրապետության՝ միջազգային հարաբերություններում ներգրավելու և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորության վրա։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՄԱԿ անդամ երկրների հետ՝ հանրապետությունում կայուն և թափանցիկ տնտեսական գործունեության ապահովման նպատակով։

 «Իրենց հերթին, Արցախի Հանրապետության իշխանությունները, անում են հնարավորինը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա լիարժեք կերպով իրացնել միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները, ազատորեն զարգացնել և իրացնել սեփական ներուժը։ Այս կերպ Արցախի իշխանությունները նպաստում են խաղաղ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայացմանը», – նշված է պաշտոնական փաստաթղթում։