ԲԴԽ-ն դատավորներին պահում է «նաժիմի» տակ, և նրանց վրա կախված դամոկլյան սուր է. Պարգև Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 13:36
Եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կանեն. Թրամփը՝ Գրենլանդիան ձեռք բերելու մասին
12.01.2026 | 13:27
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի. ԱՍՀ-ն ուղեցույց է հրապարակել
12.01.2026 | 13:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները
12.01.2026 | 13:04
Հայտնի են 2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի հաղթողները
12.01.2026 | 12:53
Ես չունեմ զգացում, որ մենք Հայաստանում հասել ենք արդարության և արդարադատության․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 12:42
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ
12.01.2026 | 12:30
«Բրավո՛, Հայաստան»․ Քոնոր Մաքգրեգորը պատմել է իր երազանքի մասին
12.01.2026 | 12:21
Ուրբաթ օրվանից Իրանից տեղեկություն չունենք, դա մեզ շատ է անհանգստացնում․ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 12:10
Վինիսիուսն ընդհատել է առանց գոլի շարքն ու ռեկորդ կրկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 12:09
Դատախազությունը պահանջում է կալանավորել Կարապետյանին // Թրամփը՝ Իրանի հետ բանակցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
12.01.2026 | 12:06
Դատախազությունը պահանջում է Սամվել Կարապետյանին կրկին կալանավայր վերադարձնել
12.01.2026 | 11:55
Եթե խելոք չպահեն, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և իրենց տեղը դնի․ Սինանյանը՝ եկեղեցու որոշ ներկայացուցիչների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 11:51
Փաշինյանը մասնակցում է դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը․ ՈՒՂԻՂ
12.01.2026 | 11:41
Բազմաթիվ դիեր․ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 544-ի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 11:36
Սփյուռքի մեր հայրենակիցներին խաթարված ձևով է ներկայացվում ճշմարտությունը․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը նախկին դատավոր, «Անկախ դատավոր» փաստաբանական ընկերության ղեկավար Պարգև Օհանյանի հետ

– Պարո՛ն Օհանյան, երկրի կայացման համար որքա՞ն կարևոր է դատական համակարգի կայացած, անկախ լինելը։

– Անկասկած՝ շատ-շատ կարևոր է։ Ինչ երկիր ուզում ես՝ ունեցիր՝ ժողովրդավարական, տնտեսապես ուժեղ, զուգահեռ պետք է ունենաս անկախ դատական համակարգ։

– Այդ առումով ինչպիսի՞ն է Հայաստանի դատական համակարգը։

– Մեղմ ասած՝ ոչ բավարար։ Պատկերացնենք մի այգի, որտեղ ծերացած և հիվանդ ծառեր են, որոնք պտուղ չեն տալիս: Դրանք պետք է հեռացնել, և տեղն ազատել։ Ծերացած և առողջ ծառերը, որոնք պտուղ են տալիս, դեռ պետք է պահպանել՝ գուցե մինչև խորը ծերություն։ Եվ երիտասարդ ծառերին պետք է ճիշտ տեղավորել։ Իսկ առաջնայինը դատաիրավական բարեփոխումներն են, որը մենք անում ենք, անում ենք և դեռ չենք հաջողել։ Անհրաժեշտ է, որ կարգի բերենք օրենսդրությունը։ Յուրաքանչյուր իշխանություն դա, այդ թվում՝ Սահմանադրությունը, հարմարեցրել է իր վրա, նաև այն օրենքները, որոնք պետք է ապահովեն դատական համակարգի անկախությունն ու նորմալ գործունեությունը։ Այդ օրենքները խիստ անկատար են և ունեն բազմաթիվ հակասություններ ու թերություններ։

– Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որքանո՞վ է իր առաքելության շրջանակում գործում։

– ԲԴԽ-ն, ըստ էության, դատարանների անկախության երաշխավորն է։ Ի տարբերություն նախկին համակարգի՝ հիմա ՀՀ նախագահը դատարանների նկատմամբ որևէ լծակ չունի։ Բայց ԲԴԽ-ն իրավունք ունի դատավորների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառել՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում։ Ընդ որում՝ դա անում է Սահմանադրության և օրենքի կոպիտ խախտմամբ: Դրան նպաստում է Դատական օրենսգրքի անհաջող լինելը։ Կարգապահական խախտում ասելով՝ ԲԴԽ-ն, ըստ էության, ընդունում է կարգապահական խախտումները, ինչն օրենքով և Սահմանադրությամբ արգելվում է։

Դուք համաձա՞յն եք դատավորների ընդհանուր ժողովի՝ երեկ հրապարակած այն հայտարարության հետ, թե «ԲԴԽ-ն չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»։

– Համաձայն եմ, քանի որ դատարանների փաստացի անկախության երաշխավորը ԲԴԽ-ն է։ Բայց այդ մարմինը դատավորներին պահում է «նաժիմի» տակ, որ դու հանկարծ մի բան այսպես չարեցիր, քեզ նկատողություն կտամ, և այս խախտումը միշտ է եղել։ Դատավորը կամ դատարանը չի կարող անկախ լինել, եթե նրա վրա կախված է այս դամոկլյան սուրը։ Նախկինում դա Արդարադատության խորհուրդն էր, հիմա ԲԴԽ-ն է, քանի որ կարող է դատավորին տույժի ենթարկել՝ ընդհուպ մինչև լիազորություն դադարեցումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան