Հայաստանը անկախացումից ի վեր բարելավում է իր տնտեսական քաղաքականությունը, հատկապես հարկային ծառայությունների մատուցման ոլորտում. Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

Լուրեր

19.12.2025 | 11:30
12-րդ դարի փայտե քանդակը կգնվի  Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան
19.12.2025 | 11:18
ԱՄՆ-ն դադարեցրել է Գրին քարտի խաղարկության ծրագիրը Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանում կրակոցներից հետո
19.12.2025 | 11:12
Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթները
19.12.2025 | 11:00
Բարդ ճանապարհ՝ A-ից B կետ․ Եվրոպայի հաջող փորձն ու Հայաստանի հնարավորությունը
19.12.2025 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.12.2025 | 10:36
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ
19.12.2025 | 10:21
Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումը
19.12.2025 | 10:06
«Ինտերից» մեկնաբանել են Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված լինելու մասին լուրերը
19.12.2025 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
Բոլորը

ՀՀ ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

«Ծրագրի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն, ՀԲ-ի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Ծրագիրն ուղղված է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը՝ ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Այն նպատակ ունի  նաև վերացնել 2017 թ.-ին «Հարկային վարչարարության դիագնոստիկ գնահատման գործիք»-ով (TADAT) բացահայտված թերությունները:

2019թ. ապրիլի 1-ից մեկնարկած «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրն ավարտվելու  է 2021թ. մարտի 31-ին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկամյա  ծրագիրը, թե «Լավ կառավարման հիմնադրամի», թե ՀԲ-ի համատեղ արդյունավետ աշխատանքի փորձն է. «Կարծում եմ, որ 2021թ-ի կեսերին կունենանք այս ծրագրի շատ կարևոր պտուղները: Աշխատանքներն կատարվելու են 16 ուղղություններով՝ միջազգային ու տեղական մասնագետների միասնական ուժերով: Հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել  ստուգումների ձեռնարկների  ու հարկային վարչարարների համար աուդիտ-պլանների մշակումը»:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը ողջունելով միջոցառման մասնակիցներին` ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացումից ի վեր բարելավում է իր տնտեսական քաղաքականությունը, հատկապես հարկային ծառայությունների մատուցման ոլորտում:  Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոնի խոսքով  ծրագիրը, ըստ էության, ՀԲ ՀՀ Կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի երկար տարիների համագործակցության շարունակությունն է, որը կնպաստի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկ հարկային համակարգի ստեղծմանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որից հետո  «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան և ծրագրի համակարգող  Անահիտ Բասենցյանը ներկայացրել են մեկնարկող ծրագրի մանրամասները»,- ասված է հաղորդագրությունում: