Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ մնալով, կազդի Մարտի 1-ի գործով անցնողների վրա․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

 

– Պարոն Բաբաջանյան, հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի մասով Մարտի 1-ի գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: Ի՞նչ է սա նշանակում:

– Համոզված եմ, որ վեթինգի վերաբերյալ վարչապետ Ն․Փաշինյանի հայտարարությունը լուրջ խմորումների և դիմադրության է արժանացել դատական համակարգում։ Դա կարելի է համարել հակահեղափոխականների պատասխանը, իսկ դրան միացել է դատական համակարգը։

– Դատական համակարգն այսօր գործող իշխանություններին դե՞մ է դուրս եկել։

– Ակնհայտ է, որ եթե մինչ այս պահը առնվազն մի քանի դատավոր հրաժարական չեն տվել հենց վեթինգի գործընթացի շրջանակներում, նշանակում է, որ դատական համակարգը սկսել է դիմադրել։

– Ռ․Քոչարյանը 11 տարի է, ինչ իշխանության չէ, շարունակում է ազդեցությո՞ւն ունենալ ՀՀ դատական համակարգի վրա։

– Կարծում եմ, ինքնին դատական համակարգի ակունքները սկիզբ են դրվել Ռ․Քոչարյանի պաշտոնավարման հետ համատեղ։ 1998-1999թթ․ տեղի ունեցավ դատաիրավական խոշոր բարեփոխում Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, որը, ի վերջո, պարտական է հենց ճարտարապետ Ռ․Քոչարյանին։

– Ռ․Քոչարյանի խափանման միջոցը առաջին անգամ փոխվեց դեռևս անցած տարի աշնանը։ Ինչո՞ւ այն ժամանակ Ն․Փաշինյանը նման կոչով և դատական համակարգը վեթինգի ենթարկելու նախաձեռնությամբ հանդես չեկավ։

– Ես չափազանց մտահոգ եմ, երբ մենք այսպիսի ֆունդամենտալ հարցերին անդրադառնում ենք այն ժամանակ, երբ տեղի են ունենում հատվածական իրադարձություններ։ Վեթինգի մենք պետք է դիմեինք վաղուց, հեղափոխության սկզբնական շրջանում։ Եվ վեթինգի պետք է ենթարկվեին ոչ միայն դատական համակարգի ներկայացուցիչները, այլև ուժային բոլոր կառույցները՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊՆ-ն։ Եվ մենք պետք է հասկանականք, թե այդ մարդիկ ինչ կասկածելի կապեր ունեն, ինչ գիտելիքներ ունեն, ինչ հմտություններ և արդյոք նոր ՀՀ-ի հռչակած արժեքներին համապատասխան են։ Մենք գիտենք, որ Ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ սերտ կապեր ունեն քրեական աշխարհի և այլ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Այդպիսիք կան նաև ԱԱԾ-ում։ Ինձ համար զարմանալի էր, որ այսօրվա խորհրդակցությանը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս կարևոր ելույթով, այնտեղ ԱԱԾ-ից ներկա էր Արզուման Հարությունյանը, որն ինքը վեթինգի դեպքում դուրս կդրվեր պետական համակարգից։ Խորապես համոզված եմ, որ Ա․Հարությունյանն իր հարստությունը կարողացել է կուտակել նախորդ ռեժիմի պայմաններում՝ լինելով ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խնամին։

–  Վերադառնալով այսօր դատարանի կայացրած որոշմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ Ռ․Քոչարյանն արդեն ազատության մեջ կարող է ազդել գործով անցնողների վրա։

– Կարծում եմ, մենք իրավական գործընթացի ականատես չենք, սա արդեն քաղաքական գործընթացի մի մասն է։ Եվ Ռ․Քոչարյանն այլևս ազատության մեջ մնալով ազդում է Մարտի 1-ի գործով ընթացող զարգացումների վրա։ Եվ համոզված եմ, որ վկաները, դատավարության մասնակիցներն ավելի կաշկանդված են լինելու և կաշկանդված են լինելու օգնելու գործի բացահայտմանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան