Երկրի իմիջը հարված ստացավ. Թևան Պողոսյանը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու պատճառն արտաքին ճնշումներն են: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց, ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

 «Ցավում եմ, որ Հայաստանը ստիպված է եղել մերժել, բայց ինձ խնդիրը մի քիչ այլ դաշտում է հետաքրքրում՝ ինչքան ենք մենք պատրաստվում ամեն հնարավորություն և շանս, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը, բաց թողնել»,- մեզ հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը և հարց հնչեցրեց. «Ո՞ւմ մենք վնասեցինք, արդյոք խուսափեցինք արտաքին ճնշումներից, թե՞ հակառակը՝ մի բան էլ կորցրեցինք, որ ապագայում ավելի լավ դիմակայեինք»:

Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանն այլևս իրավունք չունի որևէ մեկին մերժելու: «Մի կողմից խոսում ենք և, և-ի մասին, մյուս կողմից՝ երբ գալիս է գործողություններով ապացուցելու պահը, մենք չենք կարողանում մեր հռչակած քաղաքականությունը կյանքի կոչել»,- շարունակեց Պողոսյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակի հիմքում Ռուսաստան-Արևմուտք առճակատումն է:

«Եթե Հայաստանը մեկ անգամ մասնակցել է, պետք է միշտ մասնակցի: Ի վերջո Վրաստանը մեր հարևան երկիրն է, մի կողմից ցանկանում ենք անվտանգության առումով մեր խոսքն ունենալ տարածաշրջանում, մյուս կողմից զրկում ենք մեզ ավելին իմանալու հնարավորությունից»,- շարունակեց նախկին պատգամավորը՝ նկատելով, որ իր համար անընդունելի է այդ մոտցեումը:

Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ եթե Հայաստանն այս կերպ ցանկանում է ինչ-որ խնդիր լուծել, ապա թող այդ մասին հայտարարի. «Ինչո՞ւ այդ մասին չեք հայտարարում, հայտարարեք, որ հանուն մեր ռազմավարական գործընկերոջ հրաժարվում ենք, գոնե այդպես հրաժարվեիք, կհասկանայինք, որ Հայաստանն այս հրաժարումն օգտագործեց ի նպաստ: Այլ պարագայում Հայաստանի իմջիը հարված ստացավ, մեր զինվորները, որոնք պետք է ինչ-որ բան սովորեին, քաղաքական դաշտում ոչ մի դիվդենտ ձեռք չբերեցինք և այլն»:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ Factor.am-ի հետ զրույցում պարզաբանել էր տեղի ունեցածը՝ պնդելով, որ Հայաստանը որևէ փուլում չի հաստատել մասնակցությունն այդ զորավարժությանը:

Հավելենք՝  զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 11-ը, դրանց մասնակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ծովային հետևակի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան