ՀՀ ՊՆ-ն որևէ կերպ չի մեկնաբանում Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու որոշումը

Լուրեր

05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան. տեղեկացնում է azatutyun.am-ը: 

«ՀՀ ՊՆ-ն նախապես հայտարարել էր «Agile Spirit 2017 »-ին մասնակցելու մասին, սակայն վերջին պահին մեր հարևանները հրաժարվել են»,- ասել է Գիորգի Կաչարավան՝ հավելելով, որ   ՀՀ ՊՆ-ն տվյալ որոշումը որևէ կերպ չի պարզաբանել:

Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանից երեք ռազմական բժիշկ պետք է մասնակցեր, նշել է վրաց պաշտոնյան` հավելելով, որ նրանց բացակայությունը «էական ազդեցություն չի ունենա վարժանքների ընթացքի վրա»:

Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 11-ը, դրանց մասնակցում են Միացյալ Նահանգների ծովային հետևակի ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները: