Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը լինելու է 29 հազ. դրամ՝ ներկայիս 500 հազ. դրամի փոխարեն․Արմեն Խաչատրյան   

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և փոխել ՃՈ խախտումների տեսակներն ու  դրանց համար սահմանված տուգանքների և տույժերի չափերը։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, խոսելով այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին, նշեց, որ ըստ վիճակագրության, ճանապարհային երթևեկության խախտումներ անող  վարորդների մի մասը չի կարողանում վճարել սահմանված տույժ-տուգանքները, մի մասն էլ պարզապես անվճարունակ է։

«Այս իրավիճակն ավելի սրվեց, երբ 2018-ի մայիսի 23-ից ՃՈ-ն մեղմացրեց տուգանքների կիրառման պրակտիկան: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մի շարք իրավախախտումներով ՃՈ-ն տուգանքներ չէր կիրառում, այլ նախազգուշացնում էր: Մինչդեռ մեծ խումբ վարորդներ առավելագույնս օգտվեցին այս հնարավորությունից և փոխանակ դրսևորեին ավելի մեծ կարգապահություն և ապացուցեին, որ մեղմ քաղաքականությունն ավելի է նպաստում իրավախախտումների նվազեցմանը, ընդհակառակը՝ տեսանք, թե ինչպիսի իրավիճակներ էր երբեմն առաջանում ճանապարհներին», – ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ այժմ առաջարկվող փոփոխություններով տուգանքների համար միավորների ներդրումը այդ խնդիրը կլուծի։

«Այդ փոփոխությունը հնարավորություն կտա, որ այն վարորդները, որոնք ունեն գումար անընդհատ տուգանքներ վճարելու, և դա նրանց չի զսպում նոր իրավախախտումներ կատարելու՝ այլևս այդպես չանեն», – ասաց ՃՈ պետի տեղակալը:

Նշենք, որ, ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: 5000 դրամանոց տուգանքին համարժեք է մեկ տուգանային միավորը:

Ըստ Խաչատրյանի՝ ՀՀ-ում 100 անուն երթևեկության կանոնների խախտումից 21-ն արդեն բալանսավորված է, սակայն ոչ բոլոր 5000 դրամանոց խախտումների պարագայում է կիրառվելու 1 բալ, կայանման կանոնների խախտման համար կկիրառվի կես բալ, իսկ բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը լինելու է 29 հազ. դրամ՝ ներկայիս 500 հազ. դրամի փոխարեն։