ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Սպառնալիքներ են հնչել՝ ուղղված իմ կյանքին»․ Մարտին Վարդազարյանը՝ իր տեսակետների շուրջ բարձրացած աղմուկի մասին

Լուրեր

20.03.2026 | 13:25
Քննչական կոմիտեից  590 հազ․ դոլար հափշտակելու գործով Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարի ազատազրկման
20.03.2026 | 13:20
Կարպինը հայտնել է՝ ինչու Արսեն Զախարյանին չի հրավիրել Ռուսաստանի հավաքական
20.03.2026 | 13:16
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը զոհվել է հարվածի հետևանքով
20.03.2026 | 13:08
Դատապարտյալի համար բերված շաուրմաների միջից՝ թմրամիջոցին նմանվող զանգվածներ
20.03.2026 | 12:59
Արփինե Սարգսյանը` այլ երկրում ՀՀ քաղաքացիներին ճնշելու և ընտրություններին ներգրավելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 12:53
Իրանը պնդում է, որ Թեհրանը շարունակում է հրթիռներ արտադրել
20.03.2026 | 12:45
Վեճ Վահագն Ալեքսանյանի և Գեղամ Մանուկյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 12:34
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 12:29
ԵՄ-ն չի ծրագրում վերանայել ռուսական գազից հրաժարվելու ժամկետները․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
20.03.2026 | 12:23
Էդուարդ Սպերցյան նշել է՝ որն է «Կրասնոդարի» գլխավոր խնդիրն այս մրցաշրջանում  
20.03.2026 | 12:20
Մետրոյում տեխնիկական խափանում է // Վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքը գերազանց է գնահատվել․ ԼՈՒՐԵՐ
20.03.2026 | 12:13
2025-ն առաջին տարին է, որ նկատվել է ՀՀ քաղաքացիների ներգաղթ․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 12:02
Պարսից ծոցի երկրները հայտնել են Իրանի կողմից նոր հարվածների մասին
20.03.2026 | 11:56
Մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները ևս կապահովագրվեն
20.03.2026 | 11:49
Չեմպիոնների լիգայում ընտրել են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այն հանգամանքը, որ այսօր մայրաքաղաքում կան շատ ջազային ակումբներ, որոնք միշտ լեփ-լեցուն են, խոսում է այն մասին, որ երևանցին ոչ միայն սիրում է լսել, այլև կատարել ջազ»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում կարծիք է հայտնում կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանը։

Խոսելով երևանյան կյանքի մասին՝ նա շեշտում է, որ մայրաքաղաքն այսօր ամենաշատն ունի հենց «երևանյան» լինելու կարիք․ «Իմ հիշողության մեջ Երևանը բարության քաղաք էր, իսկ այսօր հոգատարության, հյուրասիրության պակաս կա․․․»։

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ կոմպոզիտորը նշում է․ «Ոչ միայն ես, այլև այդ ֆրակցիայի մի զգալի մասն անկուսակցական է․․․Այդ խմբակցությունն ինձ առաջարկեց անդամակցել, ուրիշներից առաջարկներ չեն եղել։ Սկզբում հրաժարվում էի, հետո մտածեցի, որ եթե ինչ-որ բանով կարող եմ օգտակար լինել, ինչու՞ չլինեմ»։

Դիտարկմանը, թե երևանյան կյանքի վճռորոշ պահերին, օրինակ՝ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ, կոմպոզիտորի՝ ժողովրդի կողքին չկանգնելը, իր արտահայտած դիրքորոշումները բուռն քննադատության պատճառ են դառնում, Մ․ Վարդազարյանը պատասխանում է․ «Մասսայական հոգեբանության հարց է, իրավիճակը լավացնելու ճանապարհը բոլորը չէ, որ տեսնում են, իսկ վատացնելուն միշտ համաձայն են լինում։ Կա հիմնավորված բողոք և կա անհիմն բողոք, հիմա չքննարկենք՝ որը որն է, ժամանակն ամեն ինչ բերում է իր տեղը: Փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը երբեք չի սխալվում՝ բացի այն դեպքերից, երբ սխալվում է»։

Ինչ վերաբերում է իր անձի նկատմամբ վերաբերմունքին, կոմպոզիտորը հավելում է․ «Եթե մի մարդու վստահում և հավատում եք, հավատացեք մինչև վերջ, իսկ եթե շարունակ ուզում եք, որ դուր գամ, ես այդպիսին լինել չեմ կարող, ես էլ ունեմ իմ կարծիքը: Եվ եթե ինչ-որ մեկը, իր կարծիքը ներկայացնելով որպես վերջնական դատավճիռ, համարում է, որ միակ իրավացին ինքն է, նա մոռանում է , որ դիմացինն էլ իրավունք ունի իր կարծիքն ունենալու, և եթե նա ինչ-որ բան է ասում, որը ձեզ դուր չի գալիս, փորձեք հասկանալ՝ ինչու նա այդպես ասաց, ոչ թե հակադրվեք՝ կյանքին հասցնելով սպառնալիքներ»։

Հարցին, թե արդյոք իրեն սպառնացել են, մեր զրուցակիցը պատասխանում է․ «Այո, ինձ սպառնացել են, ֆեյսբուքում այնքան բան գրվեց․․․»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան