«Չեմ հասկանում, թե Արցախի հերոսապատման մեջ եղած տղաները ինչո՞ւ պետք է սպասարկեն Քոչարյանի ընտանիքի անձնական շահերը»․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը չի թշնամացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ժողովրդին»,- համոզված է պատգամավոր Գևորգ Պապոյանը․ «Եթե ինչ-որ մարդիկ փորձեն հակահեղափոխական, հակապետական, հակազգային գործունեություն ծավալել, ժողովուրդը թույլ չի տա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»։

Պատգամավորը չի բացառում, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է ուղղորդում Արցախում Հայաստանի իշխանություններին դեմ հնչող հայտարարությունները։ Պարոն Պապոյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս կենտրոնանալ իր դատավարության վրա։

«Եթե պարոն Քոչարյանը ուզում է չդատապարտվի, ինքը պիտի գտնի էնպիսի փաստեր, որոնք կհակասեն ուժայինների դատարանում ներկայացված փաստերին, որոնք կներկայացվեն»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։

Միքայել Զոլյանը նույնպես տեսնում է որոշ ուժերի, որոնք փորձում են իրար դեմ հանել Արցախի ժողովրդին ու իշխանություններին՝ ընդդեմ Հայաստանի։

«Մենք Հայաստանում էլ ենք տեսնում, Երևանում էլ ենք տեսնում, որ արհեստական օրակարգեր են ստեղծվում, մարդկանց միջև փորձում են բաժանարար գծեր տանել, մարդկանց փորձում են շեղել, որոնց մասին խոսելը ձեռնտու չէ նախկին իշխանություններին՝ կոռուպցիայի դեմ պայքար, նախկինների պատասխանատվություն»,- համոզված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը։

Արման Բոշյանը վստահ է, որ Արցախում հնարավոր չի լինի ընդդեմ Հայաստանի ստեղծել  հակահեղափոխական օջախներ։ Դա նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ուժերից է վեր։

«Ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը հնարավորություն ունի կամ ինչ-որ տեղ հենարանի հնարավորություն ունի։ Նրա էջը համարում եմ փակված»,- հայտարարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Բոշյանը։

Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ արցախցին Հայաստանի դեմ դուրս չի գա, որքան էլ այնտեղ նման տրամադրություններ ստեղծվեն։

«Արցախցին շատ լավ հասկանում է, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է՝ անկախ նրանից, թե ովքեր են կառավարիչները, և էդ իշխանությունների հետ որևէ խարդավանք մտքներով չի անցնի»,- նկատում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Եռատոնի օրերին պարոն Քոչարյանն Արցախում էր և տեսել է, թե ժողովուրդն ինչքան լավ է ընդունում Հայաստանի իշխանություններին։ Հակամարտություն ստեղծողներին պատգամավորն անվանում է խարդավանքների մեջ ներքաշված նախկին զինվորականներ․ «Չգիտես ինչու իրենք պիտի սպասարկեն Ռոբերտ Քոչարյանի շահե՞րը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, որ անում են դա, ես հասկանում եմ՝ իրենք լավ վճարվում են, բայց, օրինակ, չեմ հասկանում, թե մեր հերոսապատման մեջ եղած տղաներն ինչո՞ւ պետք է սպասարկեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անձնական շահերը»։

Անդրանիկ Քոչարյանը որևէ հեռանկար չի տեսնում, որ Քոչարյանը կկարողանա ուժեր մոբիլիզացնել, և զգուշացնում է՝ տասնամյակներով կմերժվեն նրանք, որոնք կկանգնեն երկրորդ նախագահի կողքին

Ի դեպ, պատգամավորը չի կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանը երբևէ կընդունի իր մեղքը։ Պարոն Քոչարյանը չի մոռանում, որ երկրորդ նախագահը իրեն հայտարարել է միակ տղամարդ, չի մոռանում նաև, որ նա նույնիսկ եկեղեցում չի խաչակնքվել. «Որևէ մեկը տեսե՞լ է Ռոբերտ Քոչարյանին խաչակնքվելուց։ Մեղքն ընդունելը և խակնքվելը էապես փոխկապակցված գործողություն են»

Մհեր Արշակյան