Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումները կարող են ավելի արագ ու պարզ դառնալ։ Factor.am-ը տեղեկանում է, որ կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում քննարկելու է Իրանի հետ «Պարզեցված մաքսային միջանցք» ստեղծելու մասին արձանագրության նախագիծը։

Նախաձեռնության նպատակն է երկու երկրների միջև ապրանքների տեղաշարժը դարձնել ավելի արագ՝ նախապես էլեկտրոնային եղանակով փոխանակելով բեռների, տրանսպորտային միջոցների և բեռնափոխադրողների մասին տեղեկությունները։ Այս համակարգից կարող են օգտվել կամավոր միացած և մաքսային օրենսդրության տեսանկյունից ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսվարողները։

Իսկ ի՞նչ է սա գործնականում նշանակում․ նախ՝ սահմանին նախատեսվում է ստեղծել առանձին արտոնյալ գիծ, որի շնորհիվ պետք է կրճատվեն ինչպես բեռների սպասման ժամանակը, այնպես էլ փոխադրման հետ կապված ծախսերը։ Բացի այդ, արագանալու են մաքսային ձևակերպումները, նվազելու է անհրաժեշտ փաստաթղթերի քանակը, իսկ նախապես ստացված տվյալների հիման վրա մաքսային մարմինները կկարողանան գնահատել ռիսկերը։ Այսինքն՝ ցածր ռիսկայնություն ունեցող բեռների դեպքում մաքսային հսկողության ձևերն ու ծավալը կարող են նվազել, իսկ բեռի սահմանով անցնելու գործընթացը՝ արագանալ։ Պարզեցումները նախատեսվում են տարբեր տեսակի ապրանքների և տրանսպորտային միջոցների համար, սակայն չեն տարածվելու անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ Միևնույն ժամանակ, նոր համակարգը անմիջապես չի գործարկվելու։

Դրա լիարժեք ներդրման համար անհրաժեշտ է ավարտել Մեղրիի սահմանային անցակետի շինարարական և արդիականացման աշխատանքները։ Հենց այստեղ պետք է ապահովվեն նոր համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու տեխնիկական հնարավորությունները։ Նախագծի համաձայն՝ միայն 2025 թվականին Իրանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 687 մլն դոլար, մինչդեռ Հայաստանից Իրան արտահանումը՝ շուրջ 90 մլն դոլար։ 2025 թվականին Մեղրիի անցակետով գրանցվել է ավելի քան 46 հազար տրանսպորտային միջոցի մուտք, իսկ ելքերի թիվը կազմել է մոտ 3 հազար 800։ Այսինքն՝ երկկողմ առևտրում Իրանից ներմուծման ծավալները շատ ավելի մեծ են և շուրջ 7.5 անգամ գերազանցում են Հայաստանից կատարվող արտահանման ցուցանիշը։

Ըստ նախագծի՝ համակարգի հիմքում լինելու է նաև երկու երկրների մաքսային մարմինների միջև տվյալների փոխանակումը։ Քանի որ խոսքը նաև անձնական և որոշ դեպքերում գաղտնի տեղեկությունների փոխանցման մասին է, նախագծում համապատասխան անվտանգության պահանջներ են սահմանվել։ ԱԱԾ առաջարկով սահմանվել է, որ գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են փոխանակվել միայն երկու երկրների օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահանջների խիստ պահպանմամբ։

Արդարադատության նախարարությունն էլ ընդգծել է, որ քանի որ համաձայնագրով նախատեսվում է անձնական տվյալների (այդ թվում՝ բեռնափոխադրողների աշխատակիցների տվյալների) փոխանցում Իրանի մաքսային վարչությանը, ուստի արձանագրությունը հետագայում ենթակա է լինելու վավերացման Այս համաձայնագիրը դիտարկվում է նաև ավելի լայն՝ «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորման համատեքստում։ Մաքսային ընթացակարգերի արագացումն այս ճանապարհով բեռների տեղափոխումն ավելի արդյունավետ դարձնելու կարևոր պայմաններից մեկն է։

Արփի Հակոբյան