Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով Բիշքեկում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումը, նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումներն անհամատեղելի են, և Ռուսաստանը փորձում է Հայաստանին ներքաշել կոնֆլիկտի տրամաբանության մեջ։

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ երկու երկրների միջև առկա են հիմնարար տարաձայնություններ, որոնք բխում են նրանց տարբեր նպատակներից։

«Կողմերն ունեն անհամատեղելի դիրքորոշումներ։ Զիջել Ռուսաստանի դիրքորոշմանը՝ նշանակում է ուղղակի զիջում ինքնիշխանության հաշվին, անկախության հաշվին, պետականության գոյության հաշվին, ինչն ուղղակի անպատկերացնելի է Հայաստանի պարագայում։ Մինչդեռ Ռուսաստանի զիջումը, դա զիջում է սեփական, այսպես, կայսերական պրեստիժի հաշվին, փառասիրության հաշվին, նաև, այո, այս նեոկայսերական պլանների հաշվին, բայց բոլոր առումներով Ռուսաստանի համար դա մահացու չէ»։

Ըստ Մեհրաբյանի՝ Ռուսաստանի գործողությունները նպատակ ունեն Հայաստանին ներքաշելու կոնֆլիկտային դաշտ, որից Հայաստանը փորձում է խուսափել։

«Ռուսաստանը առաջնորդվում է կոնֆլիկտի տրամաբանությամբ, ընդ որում՝ հստակ, և Հայաստանին ուզում է ներքաշել հենց այդ կոնֆլիկտի տրամաբանության մեջ, ինչից էլ խուսափում է Հայաստանը։ Հայաստանը չի կարող բոլոր խաղադրույքներն անել այս տարբերակի վրա։ Հայաստանին անհրաժեշտ է պլան Բ, այսինքն՝ պլան, որը պետք է դնել գործի, երբ այս տարբերակը չի աշխատում։ Եվ չաշխատելու հավանականությունը ես համարում եմ շատ ավելի մեծ, քան աշխատելու հավանականությունը։ Ռուսաստանը տանելու է բոլոր դեպքերում կոնֆլիկտային տրամաբանությամբ։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ առավելագույն շոկեր գեներացնեն ձեզ համար՝ ձեր տնտեսության համար, ներքաղաքական, կառավարություն-հասարակություն հարաբերությունների համար և այլն, և այդպես շարունակ»։

Մեհրաբյանը խիստ է գնահատում Ռուսաստանի ներկայության ազդեցությունը Հայաստանի վրա՝ այն համեմատելով օրգանիզմը քայքայող մակաբույծի հետ։

«Ռուսական ներկայությունը Հայաստանում այդ որդի դերում է, հասկանո՞ւմ եք։ Պետք է նախ օրգանիզմը մաքրել այդ ախտից, որից հետո նոր մտածել մկանային զանգվածի հնարավորության մասին։ Մեր պետության ինքնիշխանություն, որ ասում ենք, հենց դա է ներառում այս ամենը։ Սրանք բոլորը գործոններ են, որոնք սահմանափակում են, ընդ որում՝ ապօրինի ձևով սահմանափակում են մեր ինքնիշխանությունը»։

«Հանուն Հանրապետության» փոխնախագահը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը՝ այն համարելով Հայաստանի դիվանագիտության հաղթաթուղթ։

«Այդ օրենքը վերածվեց հայկական դիվանագիտության հաղթաթղթի՝ թե՛ Եվրամիության հետ հարաբերություններում, թե՛ նույնիսկ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Եվրամիությունն արդեն իսկ ռազմաքաղաքական կառույց է, և հիմա Եվրոպայում տեղի ունեցող տրանսֆորմացիան նաև վերաֆորմատավորվում է Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևը՝ այսինքն, եվրոպական թևը»։

Նա նաև անդրադարձավ Պուտինի՝ հանրաքվե անցկացնելու առաջարկին՝ այն որակելով Ռուսաստանի փորձ՝ ՀՀ-ում ներքին ցնցումներ հրահրելու համար։

«Պուտինին պետք է հանրաքվե։ Ոչ թե Հայաստանի վերջնական որոշումը, Պուտինին պետք է հանրաքվե և պետք է նոր ցնցումներ Հայաստանում։ Որովհետև հանրաքվեն մի վճռորոշ հարցով դա ևս մի ընտրական ցիկլ է, և Ռուսաստանը մտածում է, որ կմոբիլիզացնի իր հինգերորդ շարասյունը և Հայաստանում դա միանգամից թեմա է ինչ-որ մանիպուլյացիաների համար»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան