Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն
02.09.2026 | 21:43
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքի և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

