«Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է անելու այդ Սփյուռքի հարցերով հանձնակատարը». Սերժ Սրապիոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Հեղափոխությունից անցել է մեկ տարի։ Ի՞նչ ունենք մենք այսօր, ի՞նչ ենք շահել հեղափոխությունից։ Այս մասին է Factor TV-ի զրույցը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանի հետ:

Պարոն Սրապիոնյա՛ն, հեղափոխությունն արդարացրե՞լ է Ձեր սպասելիքները։

– Անկեղծորեն ասեմ, որ ես մեծ վերապահում ունեմ՝ հեղափոխությո՞ւն էր, թե՞ հեղաշրջում։ Հենց դրա մեջ է պատասխանը։ Եթե դա լիներ հեղափոխություն, կփոխվեր մի ամբողջ համակարգ։ Այն համակարգը, որը փաթաթվեց ժողովրդի վզին, որը դարձավ համբերության վերջին կաթիլը և ժողովրդին դուրս բերեց փողոց, վկայում էր այն մասին, որ այսպես շարունակել չէր կարելի։ Եվ, բնականաբար, չեմ կարծում, թե Հայաստանում կար մեկը, որը սպասելիքներ և ակնկալիքներ չունենար հեղափոխությունից։ Ամենևին այն միամիտ մոտեցումը չունեմ, թե հեղափոխությունը եղավ և ամեն ինչ հրաշքի պես պիտի կատարելանար։ Այդպես կարող են մտածել դիլետանտները միայն։ Հասկանալի է, որ դժվարությունները ժամանակ ու ճանապարհ են պահանջում։ Բայց անցել է մեկ տարի, և որևէ դրական քայլ չի նշմարվում։ Զուտ խոստումներ, երբեմն՝ սպառնալիքներ, անհասկանալի դատավարություններ։

– Ժողովուրդն ինչպե՞ս կարող է հեղաշրջում անել:

– Ժողովուրդը միշտ հավաքական մտածողության տեր է, որն իր պոռթկումը չի գիտակցում։ Միշտ անհրաժեշտ է որևէ ուղղորդող։ Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել տաղանդավոր անհատ, կարող է լինել խարիզմատիկ անհատ, և ժողովուրդը կգնա նրա հետևից, ինչպես եղել է բոլոր հեղափոխությունների ժամանակ։ Չի եղել մարդկության պատմության մեջ որևէ հեղափոխություն, որն իր հետևից ավերումներ չբերի։

– Բայց չեք ասի, որ Հայաստանում հնարավոր էր ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխել:

– Դրա համար էլ էր ժամանակ պետք։ Եվ ընտրություններով կարող էր լինել հնարավոր, և ընտրություններն էլ միակ ճանապարհը չէր։ Կարող էր լինել քաղաքացիական անհնազանդություն, ինչպես որ եղավ, կարող էր լինել այն, ինչ եղավ, բայց որ այդպես երկար շարունակել հնարավոր չէր, ապացուցեց հենց այս շարժումը։ Որովհետև այս հեղափոխության՝ ինձ համար միակ դրական կողմն այն էր, որ ապացուցեց, որ հայ ժողովուրդը երբեք իներտի կամ դիակի չի վերածվել։ Ինչքան էլ համբերատար է, ինչքան էլ թվում է, թե հաշտվողական է, պոռթկումը հայ ժողովրդի մեջ կա։ Այդպես եղավ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, այդպես եղավ 96-ին, այդպես եղավ հիմա, բայց դրանից, ցավոք, դասեր չեն քաղում:

Նախորդ իշխանությունների օրոք Դուք զբաղեցնում էիք Սփյուռքի փոխնախարարի պաշտոնը։ Հայաստանն այլևս Սփյուռքի նախարարություն չունի, դա արդարացվա՞ծ էր։

– Քանի դեռ ներսում չէի, Սփյուռքի նախարարությունը միշտ համարել եմ ավելորդ օղակ։ Հետո երբ աշխատեցի այդ բարձր պաշտոնում, հասկացա, որ այստեղ վիթխարի անելիք կա, հատկապես, երբ ինձ հանձնարարվեց ուսումնասիրել տարբեր երկրների սփյուռքի նախարարությունների կամ դեպարտամենտների փորձ։ Երբ ծանոթացա Իսրայելի, Չինաստանի և հատկապես Իռլանդիայի սփյուռքի նախարարության հետ, ես հասկացա, որ հատկապես մեր քաղաքական և պատմական ճակատագրի առումով Սփյուռքի նախարարությունը մեզ համար անհրաժեշտություն է։

– Հիմա նախարարության փոխարեն գործելու է գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

– Ճիշտն ասած՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչ է անելու այդ հանձնակատարը։ Եթե գրասենյակ է լինելու և այն կլինի նախարարության գոնե 50 տոկոսի չափով, 60-80 հոգի, արդեն ավելորդ շռայլություն է և ավելորդ օղակ, որովհետև նախարարությունն ավելի հնչեղ, ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում հենց մարդու համար։ Ես նույնիսկ համոզված չեմ, որ Սփյուռքի նախարարության վերացմամբ կարող է տեղի ունենալ օպտիմալացում կամ միջոցների խնայողություն։ Ժամանակը ցույց կտա, բայց ես այս հարցում խիստ պեսիմիստ եմ։ Բացատրություններն էլ չեմ հասկանում, որովհետև պետք էր նշել այդ նախարարության ավելորդ լինելու փաստը, որպեսզի հասկացվեր, թե ինչու է փակվում։

Երեկ տոն էր Հայաստանում և Արցախում։ Սակայն սոցիալական ցանցերում ծավալվել էր մի քննարկում՝ ինչո՞վ է տարբերվում արցախյան պատերազմը Հայրենական մեծ պատերազմից մեզ՝ հայերի համար:

– Հայրենական մեծ պատերազմն իր մասշտաբներով համեմատելի չէ Արցախյան ազատամարտի հետ, և համեմատելի չէ նաև այն առումով, որ մենք այդ պատերազմում տվեցինք աննախադեպ քանակի զոհեր՝ շորջ 300 հազար, փոխարենը մենք չստացանք որոշակի արդյունք, այնպես, ինչպես ստացանք Արցախյան ազատամարտում: Մենք այսօր ունենք երկու հայկական հանրապետություն։ Բայց մենք մոռանում ենք մի բան՝ թուրքական 22 դիվիզիա, եթե թիվը ճիշտ եմ հիշում, երբեմն 27 են ասում, անհամբեր Արաքսի ափին սպասում էին, թե երբ են ներխուժելու վերջին օրրանը Հայաստանի։ Այդ պատերազմում մենք կռվում էինք ոչ թե ազատագրելու համար Վարշավան, այլ փրկելու համար Հայրենիքի վերջին կտորը։ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցությունը լիովին տրամաբանական էր և արդարացված։ Եվ դա էր պատճառը, որ ժամանակի շատ լուսավոր մարդիկ, հրաժարվելով նույնիսկ եկամտաբեր աշխատանքներից, կամավոր մեկնում էին ռազմաճակատ, ճիշտ այնպես, ինչպես այսօր մեր ֆիդայիններն են մեկնում Ղարաբաղ։

– Բայց, ըստ Ձեզ, հայ զինվորն ունե՞ր այն գիտակցումը, որ թուրքական 22 դիվիզիա կարող է մտնել Հայաստան։

– Միանշանակ ուներ, որովհետև հետպատերազմյան ժամանակաշրջանի հուշագրությունները, պատերազմի մասնակիցների վկայություններն ասում են այն մասին, որ Հայրենիքի՝ վտանգի մեջ լինելու գաղափարն ամենևին էլ հայ մարդու մեջ նստած չէր Խորհրդային մեծ երկրի պես հայրենիքի փրկության գաղափարի իմաստով։ Սրա մեջ հաստատ ածանցվում էր բուն երկրի փրկության գաղափարը։ 41 թվականին ընդամենը 26 տարի էր բաժանում 1915 թվականից։ Եվ այնքան թարմ էր հիշողությունը, որ երկրորդ անգամ ժողովուրդն արյան բաղնիքի մեջ մտնելու ցանկություն չէր ունենա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան