100 փաստի փոխարեն պետք էր ՀՀ Սահմանադրությունը նույնացնել ԵՄ երկրների Սահմանադրություններին․ քաղտեխնոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Պարո՛ն Բադալյան, երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ամփոփիչ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրեց անցած մեկ տարվա ընթացքում կատարված գործերը: Ի՞նչ ուղերձ նկատեցիք վարչապետի այդ ասուլիսում:

– Նախ՝ կարող ենք ասել, որ ամփոփիչ հաշվետվության մեթոդաբանությունը սխալ էր: Ոչ թե դու ներկայացնում ես, թե 100 կամ 200 փաստ ես իրականացրել, այլ հեղափոխությունն իրականացվել էր, քրեաօլիգարխիկ համակարգը վերացել էր և, բնականաբար, դրանից հետո պետք էր տալ այս մեկ տարվա ընթացքում զարգացման ամենամեծ օրակարգը: Զարգացման մեծ օրակարգը մեկ տարվա ընթացքում չտրվեց: Այսինքն՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանը 5-10 տարի հետո, ի՞նչ պետություն պետք է լինի, կառավարման ինչպիսի՞ համակարգ պետք է ունենա: Այնպես, ինչպես Եվրամիությունում խորհրդարանական կառավարմամբ երկրնե՞րն են՝ Ավստրիան, Չեխիան, Հունգարիան, Բելգիան, Դանիան, թե՞ Ղրղզստանը, որը ԵՏՄ անդամ երկիր է և խորհրդարանական կառավարման համակարգ ունի։ Գուցե Հյուսիսային Կորեա՞ն, աֆրիկյա՞ն երկրները: Ի դեպ՝ այդ 100 փաստում կային բավական դրական գործողություններ, հատկապես՝ առողջապահական բնագավառին վերաբերող, բայց մեթոդաբանությունն էր սխալ: Նման 100 փաստ կարող էր և՛ Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացնել, և՛ Տիգրան Սարգսյանի կառավարությունը՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Երբ ասում եմ՝ մեթոդաբանությունը սխալ էր, նկատի ունեմ այն, որ կարելի էր այդ 100 քայլի փոխարեն բարեփոխել Սահմանադրությունը, դա հավասարեցնել կամ նույնացնել թվարկված եվրոպական երկրների Սահմանադրությանը։ Այսինքն՝ կատարել ընդամենը մեկ քայլ:

– Ի՞նչ փոփոխություններ անել Սահմանադրության մեջ:

– Խոսքս կոնկրետ մեկ-երկու կետերի փոփոխությանը չի վերաբերում, այլ նրան, որ քաղաքացին իմանա, որ Հայաստանում թիվ մեկ փաստաթղթով ստեղծվեց մի այնպիսի ինստիտուցիոնալ կառավարման համակարգ, որը կա եվրոպական երկրներում: Մեր Սահմանադրությունը համապատասխանեցված է նախկին քրեաօլիգարխիկ համակարգին: Սահմանադրության փոփոխությունն ինքնանպատակ չպետք է լիներ, այլ պետք է ցույց տար այն ուղենիշը, թե դեպի ուր է գնում երկիրը: Կամ այս մեկ տարին բավական ժամանակ էր, որպեսզի մշակվեին հայեցակարգերի նախագծեր դատաիրավական բարեփոխումների, տնտեսական զարգացման, սոցիալական քաղաքականության և այլ ոլորտների համար, որպեսզի մարդիկ իմանային, թե որ ուղղությամբ են գնալու: Մեծ ասուլիսի ժամանակ ընդամենը իմացանք, որ մինչև տարվա վերջ կմշակվի անցումային արդարադատության համակարգի վերաբերյալ օրինագիծ:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ասուլիսի ընթացքում ասաց նաև, որ իրենց վարկանիշը շարունակում է մնալ բարձր, և եթե այսօր նորից խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, իրենք կհաղթեն, գուցե նույնիսկ ավելի շատ ձայն կհավաքեն: Համամի՞տ եք այս կարծիքին:

– Ե՛վ այո, և՛ ոչ: Գիտեք՝ վարկանիշի անկման հարցը շատ է քննարկվում: Միանշանակ, վարկանիշի իջեցում եղել է, չի լինում միշտ բարձր վարկանիշ ունեցող: Բարձր վարկանիշը կարող ես պահել, եթե արմատական փոփոխություններ ես իրականացնում՝ ինչպես նշեցինք, և մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունենում: Բայց անգամ այդ ժամանակ վարկանիշի անկում է տեղի ունենում:

– Ձեր կարծիքով՝ այդ անկումը գրանցվե՞լ է:

– Դա սոցիոլոգները կարող են ասել: Մեր կոպիտ դիտարկմամբ՝ վարկանիշի անկում տեղի ունեցել է: Արմատական փոփոխություններ, որ հասարակությունը զգացել է իր վրա այս հեղափոխության արդյունքում, չկան: Որոշ խմբեր, կարող է, զգացել են: Նրանք, ովքեր արդեն կարող են հանգիստ իրենց ուզած ապրանքը ներկրել: Բայց ասել, որ ամբողջ հասարակության համար զգալի արմատական փոփոխություններ են եղել, ո՛չ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան