Այգում փոխվել է ամեն ինչ. վարչապետը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակի այգու բացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությանը:

«Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել այգում, ծանոթացել աշխատանքների արդյունքներին և քաղաքացիների համար ստեղծված պայմաններին:

Այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները. նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1.5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ: Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երևանի քարտեզը, կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ: Տեղադրվել են շատրվաններ, հին հայկական գորգերի զարդանախշերով սալահատակ, բրոնզաձույլ արձաններ, նստարաններ, աղբամաններ և լուսասյուներ»,- ասված է հաղորդագրությունում:

* * *

Երևանի 2800-ամյակի այգին հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Բացի կառուցապատումից, հիմնադրամը, 2019 թ. սկսած, 99 տարի իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը: