Լոռիում ԵԿՄ անդամների 1/3-ը գործազուրկ է

Լուրեր

18.09.2026 | 18:40
Պուտինը հեռավար է քվեարկել Պետդումայի ընտրություններում
18.09.2026 | 18:28
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվեց
18.09.2026 | 18:27
Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:23
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները դարձյալ հաղթեցին
18.09.2026 | 18:22
Փաշինյան․ Ալիևը հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին
18.09.2026 | 18:19
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եվրոպացի դեսպանների հետ քննարկել են ներքաղաքական զարգացումները
18.09.2026 | 18:14
41-ամյա Ռոնալդուն հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
18.09.2026 | 18:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ ստացավ // Պաշտպանները՝ կաթողիկոսի դեմ գործը կարճելու մասին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 18:02
Բաքվում մահացած է հայտնաբերվել ԱՄՆ բանակի ադրբեջանցի զինծառայող
18.09.2026 | 17:38
Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 17:29
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի Սևանի առանձնատան պարիսպը
18.09.2026 | 17:16
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնում» առաջին գոլի ու հարմարվելու մասին
18.09.2026 | 17:02
Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 16:51
ՔՊ ներկայացուցիչները երեք եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը
18.09.2026 | 16:48
Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Բոլորը

1993 թվականին ստեղծված Երկրապահ կամավորականների միության անդամներից 1700-ը ներկայացնում են Լոռու մարզը, նրանցից 700-ը՝ Վանաձորը: 1997-ի նոյեմբերին` ԵԿՄ 3-րդ համագումարում,  որոշում ընդունվեց մայիսի 8-ին նշել Երկրապահի օրը:

Օրվա շրջանակներում Factor.am-ը զրուցել է Լոռու մարզի ԵԿՄ խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, այս պահին ի՞նչ գործունեությամբ է զբաղվում Հայկական բանակի հիմքը համարվող ԵԿՄ-ն:

– ԵԿՄ-ն ստեղծված է, որպեսզի կարողանա որոշակի չափով աջակցություն ցուցաբերել՝ զոհված, վիրավոր, նաև անապահով տղաների ընտանիքներին, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությանը: Այսօր  մեր երկրապահներն ունեն բազմաթիվ խնդիրներ:

-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, և ինչի՞ կարիք ունեն լոռեցի երկրապահները:

-Առաջին ու կարևոր խնդիրը աշխատանքի տեղավորման հարցն է: Մարզի ԵԿՄ անդամների 1/3-րդը գործազուրկ է: Վանաձորում որոշ մարդկանց կարողանում ենք աշխատանքի տեղավորել, իսկ գյուղերում խնդիրն ավելի ակնառու է ու դժվար լուծելի: Տղաներն ունեն նաև սոցիալական բնույթի խնդիրներ: Կան տղաներ, որոնք պատերազմից հետո անցան զինվորական ծառայության և իրենց ներդրումն ունեցան Հայկական բանակի ստեղծմանը, բայց թոշակները ցածր են: Ունեն խնդիրներ՝ կապված գույքահարկի հետ: Օրինակ, Երևանում գույքահարկը ԵԿՄ անդամների համար զեղչված է: Մեր քաղաքում դիմեցինք քաղաքապետարան, բայց ասացին իրենց բյուջեն չի հերիքում: Այդ հարցը լուծելով` որոշակի խավի բեռ կթեթևանար: Սրանից զատ, դեռ 2017 թվականին առաջարկեցինք, որպեսզի Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ մի կոթող սարքվի, որպես դրա շարունակություն: Այդտեղ նաև նշվեր մեր Արցախյան պատերազմից մինչև այսօր զոհված Վանաձորի մոտ 210 հերոսների անունները, որպեսզի մարդիկ գնային ծաղիկներ խոնարհեին: Սակայն այդ հարցն այդպես էլ մնաց օդում: Ի վերջո, մի գումարտակի չափ այս քաղաքից մարդ է զոհվել, դրա եռակիի չափ էլ հաշմանդամ ունենք, որոնք ուզում են գնան հարգանքի տուրք մատուցեն իրենց ընկերների հուշարձանին:

-Որքան տեղյակ եմ՝ մարզում մեծ թվով երեխաներ անդամագրվել են պատանի երկրապահների միությանը: Ի՞նչն է նրանց ձգում, որ գալիս են անդամագրվելու:

– Երեխաներն այդ հագուստը շատ սիրով են կրում: Լոռու մարզում ունենք 400, իսկ Վանաձորում՝ 120 պատանիներ, որոնք համալրել են երկրապահի շարքերը: Նրանցից շատերին մոտ ապագայում կտեսնենք մեր սպաների շարքերում: Այս պահին 7 հոգի ունենք, որ սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում: Եթե մենք տարեկան գոնե 5 հոգի կարողանանք պատրաստել ապագայի սպա, մենք մեր գործը կատարած կլինենք: Նրանք մասնակցում են նաև ամենատարբեր մրցումների՝ գրանցելով հաղթանակներ:

-Ի՞նչ կասեք  ՀՀ ԶՈՒ այսօրվա սպայական կազմի մասին:

– Մեր այսօրվա ասպայական կազմը, ի տարբերություն մեզ, որ չունեինք կրթություն, կրթվել է լավագույն բուհերում, և այսօր իրեց ծառայությունը կատարում է ՀՀ սահմաններում: Ես իրենց վստահում եմ, իրենք ո՛չ իրենց քաջությամբ, ո՛չ խելքով չեն զիջում:

-Ի՞նչ եք մաղթում տոնի կապակցությամբ:

-Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, ԼՂՀ-ի հերոսական ժողովրդին՝ մեր տարած հաղթանակի կապակցությամբ: Մեր կորցրած տղաների ծնողներից էլ ներողություն եմ խնդրում, որ չկարողացանք պաշտպանել իրենց որդիներին, այդ հրամանատարներից մեկն էլ ես եմ եղել: Համոզված եմ, որ նրանց զոհվելը, շատերի հաշմանդամ դառնալը հենց այնպես չի եղել, դա մեծ հաղթանակ էր: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը բազում հաղթանակներ տանի, և վառ պահենք մեր բոլոր տղաների հիշատակը, որոնք իրենց արյամբ են ներկել այդ հողը:

Տաթևիկ Ղազարյան