Սոցապծառայության նոր պետը չի մանրամասնում՝ որտեղից 43 հազար դոլարը եւ 20 հազար եվրոն

Լուրեր

11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 19:59
Մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին. ՇՄՆ-ի կոչը
11.07.2026 | 19:33
Երասխ գյուղի մոտ այրվել է կցորդով բեռնատար․ վարորդը հոսպիտալացվել է
11.07.2026 | 19:23
«Ճանապարհային ոստիկանության» անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ-ի զգուշացումը
11.07.2026 | 19:00
Ծաղրում, ասում էին՝ ինչ «Ոսկե ծիրան», կինո չունենք, այսօր աշխարհի 50 լավագույնների ցանկում ենք․Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 18:39
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կողքին. ԱԳ փոխնախարար
11.07.2026 | 18:14
Թրամփը հայտարարել է, որ հրահանգներ է թողել իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
11.07.2026 | 17:45
Apple-ը դատի է տվել OpenAI-ին՝ մեղադրելով ընկերությանը առևտրային գաղտնիքներ գողանալու մեջ
11.07.2026 | 17:13
Քննարկվել են ԲՏՃՄ կրթության զարգացման ուղղությամբ Հայաստան–ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11.07.2026 | 16:49
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
11.07.2026 | 16:26
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է. Խալեդ Էլ-Էնանի
11.07.2026 | 15:55
ԱԳՆ-ն Շենգենյան վիզայի տրամադրման խորհրդատվական տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 15:32
Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, պարզվում է, նոր Հայաստանում միակ պաշտոնյան չէ, ով չի ցանկանում իր պատկառելի ունեցվածքի մասին հաշվետու լինել հանրությանը։

Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ, 32 ամյա Սուրեն Ղամբարյանը, որը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ, 43 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո, Factor.am-ի հետ զրույցում համառորեն խուսափեց պատասխանել հարցին, թե որտեղից իրեն այդպիսի դրամական միջոցներ:

Ուշագրավն այն է, որ նա պատրաստակամորեն պատասխանեց մեր մնացած բոլոր հարցերին, անգամ առաջարկելով․

«Մենք կարող ենք հանդիպել եւ մանրամասները կներկայացնեմ»։

Factor.am-ի հարցին, թե ինչու մինչ այդ չի ցանկանում մանրամասնել, Ղամբարյանն ասաց.

«Դա 2009-10 թվականներին, երբ նոր նշանակվել եմ աշխատանքի, այդ ժամանակ հայտարարագիր եմ ներկայացրել: Նույն գումարները, ինչ-որ եղել է, նույն գումարները հայտարարագրված է, դա նորություն չէ»:

Հստակեցնող հարցին՝ այսինքն դրանք պետական աշխատանքի արդյունքում ձեռք բերված գումարներ չեն, Սուրեն Ղամբարյանը կրկին տվեց խուսափողական պատասխան․

«Ես երկար չեմ կարող խոսել: Խոսակցությունը երկար է լինելու, երկու բառով պատասխանելու չի»:

Պաշտոնյան նաեւ հրաժարվեց պատասխանել՝ արդյո՞ք այդ գումարը որեւէ մեկն է իրեն նվիրաբերել:

Մեր տեղեկությունների համաձայն՝ սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ Սուրեն Ղամբարյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմներից է:

Նա մինչ Սոցիալական ապահովության ծառայության պետ նշանակվելը եղել է պետական վերահսկողական ծառայության պաշտոնյա, որտեղ ՊՎԾ տեղակալի պաշտոն էր զբաղեցնում Հայկ Սարգսյանը:

Այդ ընթացքում Ղամբարյանը եղել է ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետը:

Սուրեն Ղամբարյանը, սակայն, իր եւ Հայկ Սարգսյանի մտերմության մասին տեղեկությունները հերքեց. «Մենք Հայկ Սարգսյանի հետ աշխատել ենք պետական վերահսկողական ծառայությունում: Ես Հայկ Սարգսյանին առաջին անգամ տեսել եմ ՊՎԾ-ում»,- ասաց նա:

Հավելենք, որ Սուրեն Ղամբարյանը 2009 թվականից սկսած ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Սակայն 2015 թվականին նա սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պատճառը եղել են չարաշահումները։

Սուրեն Ղամաբարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից, սակայն պատճառի վերաբերյալ հարցին կրկին խուսափոխական պատասխաններ տվեց. «Դա իմ անձնականն է, ուղղակի այդ պահին չէի ուզում աշխատել, դիմում գրեցի, դուրս եկա»:

Հստակեցնող հարցին՝ թույլ տված չարաշահումների համա՞ր է դիմում գրել, Սուրեն Ղամբարյանը վերստին տվեց խուսափողական պատասխան, ի դեպ, չհերքելով չարաշահումների փաստը․

«Դա իմ անձնական հարցն է: Ես դիմում եմ գրել, աշխատանքից ազատվել եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով այս տարվա մարտի 7-ից Սոցիալական ապահովութան ծառայության պետ նշանակվելուց հետո Ղամբարյանը կառույցում իր թիմն է ձեւավորում, ազատվում որոշ աշխատակիցներից:

Սոցիալական ապահովութան ծառայության երկու առանցքային աշխատակիցներ Factor.am-ին վստահեցրեցին, որ Ղամբարյանը կառույցում հայտարարել է, թե ՊՎԾ-ից իր դուրս գալուց հետո իր թիմը եւս իր հետ դուրս է եկել եւ պետք է գա սոցապծառայություն:

«Ես ասել եմ, որ այն աշխատակիցները, ովքեր չեն կարողանում իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարել, ուրեմն այստեղ աշխատելու խնդիր կարող է առաջանալ: Ես որեւէ մեկին չեմ ասել, որ դիմում գրեն»,- այս կապակցությամբ փոխանցեց նա: Սակայն, կառույցի կադրերի բաժնի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Սուրեն Ղամբարյանը յուրօրինակ ձեւով է ազատվում աշխատակիցներից: Մասնավորապես, նա իր աշխատակազմի աշխատակիցներից մեկին առաջարկել է կառույցում այլ աշխատանք ընտրել, սակայն երբ այդ աշխատակիցը իր համար նոր աշխատանք է ընտրել, Սուրեն Ղամաբարյանն այդ պաշտոնին այլ անձի է նշանակել: Սուրեն Ղամբարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտոնը ստանձնելուց հետո փոխել է ծառայության պետի օգնականին․ նրա նոր օգնականը Արմեն Մարկոսյանն է, ով նախկինում եւս ՊՎԾ-ում է աշխատել:

Հարցին՝ Դուք եք առաջարկել, որ աշխատանքից ազատվի նախկին օգնականը, Սուրեն Ղամբարյանը պատասխանեց. «Դա իմ անմիջական լիազորությունների մեջ է մտնում՝ ազատել եւ նոր աշխատակից նշանակել»: Դիտարկմանը, որ քիչ առաջ ասում էր, թե որեւէ մեկին չի ազատել, Ղամբարյանը պատասխանեց․ «Ես չասացի, թե որեւէ մեկին չեմ ազատել: Ես ասացի, որ որեւէ մեկին չեմ ասել՝ դիմում գրեք, գնացեք: Դրանք տարբեր բաներ են»:

Լուսանկարը՝ Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջի:

Նկարում Հայկ Սարգսյանը ձախ կողմում է:

Նարեկ Կիրակոսյան