ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել

Լուրեր

19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև 2 ժամ:

Խորհրդի որոշմամբ հերթական նիստերի օրակարգի նախագծից հանվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը. այն առաջարկվել է քննարկել հաջորդ հերթական նիստերի ընթացքում:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 17, մայիսի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 13 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խմբի կազմը»,- ասված է հաղորդագրությունում: