2019-ի առաջին երեք ամիսներին անչափահասների նկատմամբ սեռական բռնության 19 դեպք է գրանցվել․ Նելլի Դուրյան

Լուրեր

09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

2018 թվականի  առաջին եռամսյակում անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 66, իսկ 2019-ի նույն ժամանակահտվածում՝ 62 դեպք։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Նրա խոսքով՝ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեպքերի վիճակագրական տվյալները վերջին ամիսներին նվազել են։

«Մարմնական  վնասվածքների դեպքերը երեքով նվազել են, իսկ անձնական  ունեցվածքի գողության դեպքերը՝ չորսով աճել։  Խուլիգանության դեպքերը մեկով են աճել․ տարվա սկզբից 2 դեպք է գրանցվել։ Անօրինական զենք կրելու հինգ դեպք է գրանցվել։ Կողոպուտի դեպք այս տարի չի գրանցվել»,- նշեց Նելլի Դուրյանը։

Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը, նրա խոսքով, 16-ով նվազել են։ Դրանց թվում՝ 12-ով նվազել են ֆիզիկական բռնության և 5-ով՝ սեռական բռնության դեպքերը։ Ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարի ընտանեկան բռնության ընդամենը մեկ դեպք է գրանցվել։

«Կենտրոնի վարչատարածքում պարբերաբար շարունակվում են հայտնաբերվել անչափահասներ, որոնք իրենց հետ կրում են սառը զենքեր և կռփազենքեր։ Նախորդ տարի նման 34 անչափահաս էինք հայտնաբերել, սակայն այս տարի՝ 48-ը»,- մտահոգություն հայտնեց ոստիկանության գնդապետը։

Նելլի Դուրյանը նշեց, որ այս ուղղությամբ շարունակական աշխատանքներ են տանում և ավագ դպրոցներում  արդեն երկու կանխարգելիչ միամսյակ են անցկացրել։ «Առաջինը հենց սառը զենք կրելու վտանգների ու քրեական պատասխանատվության մասին էր։ Երկրորդը՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների հնարավոր օգտագործման կանխարգելման»,- ընդգծեց Նելլի Դուրյանը։

Նրա խոսքով՝  շարունակում են նաև ստուգայցեր իրականացնել մուրացիկ երեխաների հայտնաբերելու նպատակով։ Այս տարի հինգ երեխա են հայտնաբերել։

Ոստիկանության գնդապետը ներկայացրեց նաև անչափահասների նկատմամբ սեռական բռնության վերջին չորս տարվա վիճակագրությունը։ Այսպես, 2016 թվականին գրանցվել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության 87, 2017-ին՝ 71 դեպք, 2018-ին՝  50 դեպք, իսկ 2019-ի առաջին երեք ամիսներին՝ 19 դեպք:

«Տարիների ընթացքում դեպքերի նվազում ունեք։ Այժմ ավելի շատ են դիմում ոստիկանություն, քան նախկինում, քանի որ ավելի լավ են իրազեկված։ Անհերքելի փաստ է, որ այսօր ոստիականությանն ավելի շատ են վստահում»,- նշեց Նելլի Դուրյանը։

Նրա խոսքով՝  Կենտրոնի Ոստիկանության տարածքային բաժնում շուտով կկայանա  սեռական բռնության ենթարկվածների հետ տարվող աշխատանքների համար նախատեսված սենյակի բացումը։

«Դա լինելու է  ձայնագրման և տեսանկարահանման հնարավորությամբ սենյակ, հայելապատ կողմով՝ նախատեսված հարցաքննությունների համար։ Սեռական բռնության ենթարկված ինչպես անչափահասներին, այնպես էլ կանանց, սա հնարավորություն կտա պաշտպանված զգալ և ավելի ազատ պատմել իրենց հետ տեղի ունեցած դեպքի մասին»,- ասաց Նելլի Դուրյանը։

Անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ տապալվել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը, Նելլի Դուրյանը նշեց․ «Անկեղծ ասած՝ այդ գրականությանը դեռ ծանոթ չեմ, բայց հետաքրքրությունն այնքան մեծ է, որ անպայման կուսումնասիրեմ»։

 

Նելլի Մելքոնյան