Հայաստանն Իրաքի համար կարող է ակտիվ գործընկեր լինել  Եվրասիական շուկա դուրս գալու հարցում. Դավիթ Լոքյան

Լուրեր

05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր  ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի  գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ՏԿԶ նախարար,  հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանն ասել է, որ հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման նախադրյալներ կան սկսած դեռ 2012 թվականից և բավականին ինտենսիվ զարգացումների արդյունքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալի ծավալների է հասել:  «Ես հասկանում եմ այն դժվարությունները, որ ունի այսօր Իրաքի ժողովուդը, բայց նաև համոզմունք ունեմ, որ դուք շատ արագ կկարգավորեք այդ խնդիրները: Հեռանկարում մենք մշտապես մտածում ենք մերձավոր Արևելքում զարգացող և  բարեկամ երկիր ունենալու մասին և այսօր շատ հաճելի է Ձեր ներկայությունը Հայաստանում»,-ասել է Դավիթ Լոքյանը:

Նախարարի խոսքով, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստերը հանդիսանում են լավագույն հարթակը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման և զարգացման համար:  “Ես որպես տարածքային կառավարման և զարգացման նախարար, խիստ շահագրգիռ եմ Իրաքի հետ մեր համագործակցության ուժեղացմամբ, նաև տարածքային կառավարման ձևաչափով, շրջանների ուղիղ կապերի զարգացմամբ: Արտահանման ծավալների սանդղակի համաձայն, Իրաքը 4-րդ երկիրն է  ՌԴ-ից, Չինաստանից և Գերմանիայից հետո: Իհարկե, հիմնականում Քրդստանի հետ է առևտրաշրջանառությունը, և ես կցանկանայի, որ ապագայում գտնեինք այն ստանդարտները, որոնք  հնարավորություն կտան նաև բուն Իրաքի տարածքում մեր ապրանքների, արտադրանքի իրացման խնդիրները լուծել: Մենք ունենք որակապես և գնային քաղաքականությամբ մրցունակ ապրանքներ, որոնք կհետաքրքրեն Իրաքին,  իսկ Հայաստանն էլ Իրաքի համար կարող է ակտիվ գործընկեր լինել  Եվրասիական շուկա դուրս գալու հարցում”,-ասել է Դ. Լոքյանը:

Իրաքցի բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն հայտնելով նախարար Լոքյանին ջերմ ընդունելության համար, հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է հատկապես կրթական ոլորտում լայն համագործակցության հնարավորությունը: Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի խոսքով, ներքաղաքական իրավիճակը լուրջ ազդեցություն է ունեցել նաև բարձրագույն կրթական համակարգի վրա և  Իրաքը գտնվում է ահաբեկչության հետևանքները հաղթահարելու փուլում:

“Հայաստանի հետ համագործակցության համատեքստում ակնկալում ենք նաև կրթության ոլորտում համագործակցության ակտիվացում: Գտնել համագործակցության ուղիներ, տեսնել, թե ինչ հնարավորություններ  ունենք մեր ուսանողներին Հայաստանում կրթելու համար”,-ասել է իրաքցի նախարարը, ծավալուն կերպով ներկայացրել իրենց կրթական և գիտական  համակարգի առանձնահատկությունները: 

Դ. Լոքյանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսօր արդեն ուսանում են շուրջ 200 իրաքցի  ուսանող, և վստահեցրել, որ որպես հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, աջակցելու է այդ խնդիրների լուծմանը և վստահ է, այն  մեծ հեռանկար կարող է ունենալ: Նախարարը  ներկայացրել է մեր երկրի կրթական և գիտական համակարգը, համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ,  և նկատել, որ ՀՀ-ի և Իրաքի  միջև կապերը կարող են զարգանալ ինչպես ֆունդամենտալ գիտությունների, այնպես էլ հողագործության, երկրաբանության, ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված մասնագիտությունների ուսուցման ուղղություններով: Նա կարծիք է հայտնել, որ  Իրաքի համար այդ ուղղություններն արդիական են և իր  գործընկերներին առաջարկել է հստակ ձևակերպել խնդիրները և ներկայացնել:

Իրաքցի նախարարը համաձայնել է  Դավիթ Լոքյանի հետ և հույս հայտնել, որ մոտ ապագայում համագործակցությունը լուրջ արդյունքներ կտան և ավելի շատ իրաքցի երիտասարդներ կարող են կրթություն ստանալ Հայաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-26-ը՝ Երևանում: