Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը նախարարներն ընդգծել են, որ բարձր մակարդակի երկխոսությունը, փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև բարեկամությունը երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական շարժիչ ուժն են։

Նախարարները քննարկել են առևտրատնտեսական կապերի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և փոխկապակցվածության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը կարևոր կապող օղակ է Ասիայի և Եվրոպայի միջև, ինչպես նաև նշվել է Միջին միջանցքի աճող նշանակությունը տարածաշրջանային և միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործում։

Կողմերը վերահաստատել են ՄԱԿ-ի, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության (ԱՓՎՄԱԽ) և այլ միջազգային հարթակների շրջանակներում միմյանց աջակցելու հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ։ Ընդգծվել է առկա մարտահրավերների հաղթահարման գործում շարունակական երկխոսության, դիվանագիտական շփումների և բազմակողմ համագործակցության կարևորությունը։

Ջեյհուն Բայրամովը չինացի գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի, ինչպես նաև ադրբեջանական կողմի բնորոշմամբ, Արցախում «հետպատերազմյան վերականգնման և վերակառուցման ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերի մասին»։

Հավելենք, որ Չինաստանի ԱԳ նախարարը Բաքվում է՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության VII գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի