«Ալ Ջազիրան» Հայաստանում խոսքի ազատության և Factor.TV-ի մասին տեսանյութ է պատրաստել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել թավշյա հեղափոխւթյունից հետո Հայաստանում մամուլի ազատության մասին, որում ներկայացրել է Factor.TV-ի անցած ճանապարհը, աշխատանքը հեղափոխության օրերին, ինչպես նաեւ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի դիտարկումները մեր երկրում խոսքի ազատության մասին։

Տեսանյութում հեղինակը ներկայացնում է Factor TV-ի հաջողության պատմությունը՝ նշելով, որ փոքրիկ՝ 15 հոգանոց թիմը կարճ ժամանակում նվաճելով հանրության վստահությունն, այսօր արդեն ունի 100.000 ակտիվ հետեւորդ և ամսական երկու միլիոն դիտում Յութուբում, ինչպես նաեւ 105,000 ակտիվ հետեւորդ և միլիոնավոր դիտումներ ֆեյսբուքում։

«Գաղափարն էր՝ ստեղծել մի լրատվամիջոց, որը կներկայացնի երկրի քաղաքացիական հասարակության ձայնը և կլինի իրապես անկողմնակալ, ազատ եւ նորարարական»,- «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է Factor TV-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը: Նա նաեւ նկատել է, որ Հայաստանում մամուլը հիմա ավելի ազատ է, քան հեղափոխությունից առաջ․

«Իհարկե, տպագիր մամուլն ու առցանց լրատվամիջոցները մինչ այդ էլ ունեին որոշակի ազատություն, մինչդեռ հեռուստաընկերությունները՝ ոչ։ Դրա ցցուն օրինակն էր այն, որ հեղափոխության սկզբում հեռուստաընկերությունները չէին լուսաբանում այդ իրադարձությունները, մինչդեռ այժմ ես չեմ կարող պատկերացնել նման իրավիճակ, քանի որ առցանց լրատվամիջոցները այդ առումով արդեն թելադրող դարձան, եւ հեռուստաընկերությունները հետ չմնալու համար արդեն փորձում են առավել օպերատիվ եւ համապարփակ ներկայացնել երկրում կատարվող իրադարձությունները»:

Տեսանյութի հեղինակը` Ռաֆիա Ալ Թալեին,  ընդգծում է Ա․ Սահակյանի այն դիտարկումը, որ հեղափոխության հաղթանակը մեծապես պայմանավորված էր ազատ մամուլի ակտիվ ներգրավվածությամբ, հատկապես առցանց մամուլի, որն այդ օրերի իրադարձությունները շուրջօրյա էր լուսաբանում: Ալ Ջազիրայի մեկնաբանը, ելնելով Հյաստանում ունեցած իր շփումներից, նկատում է, որ այսօր մի փոքր դժվար է քննադատել նոր իշխանությանը, քանի որ հանրությունը դա խիստ բացասաբար է ընդունում, եւ այդպիսով՝ նոր իշխանության առաջնորդները դարձել են «անձեռնմխելի»։ Տեսանյութում ներկայացված է նաեւ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանի խոսքը։

Նա, մասնավորապպես, ասում է․ «Լուրերը և տեղեկատվությունն այն արտադրանքն են, որոնք հանրությունը սննդի պես է սպառում: Դրա համար այն պետք է թարմ ու առողջ լինի: Մենք ուսումնասիրում ենք լրատվամիջոցները և սխալ կամ կեղծ լուրերի դեպքում, որոնք կարող են վախեցնել կամ շփոթել հանրությանը, կողմերից պարզաբանում խնդրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ազատության մասին, որում ներկայացրել է Factor.TV-ի անցած ճանապարհը, աշխատանքը հեղափոխության օրերին, ինչպես նաեւ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի դիտարկումները մեր երկրում խոսքի ազատության մասին։

Gepostet von Factor TV am Freitag, 3. Mai 2019

Նելլի Մելքոնյան