Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար

Լուրեր

19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական էջից։

Նախարարն ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։ Նախարարությունում աշխատելու տարիներին ևս շարունակել է իր կապը համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով Հոգաբարձուների խորհրդի անդամ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության ոլորտում, այդ թվում՝ նախադպրոցական կրթության ուղղությամբ, Արաքսիա Սվաջյանի ունեցած փորձն ու իրականացրած աշխատանքը կարևոր նախադրյալներ են համալսարանի ղեկավարման համար։

«Ժաննա Անդրեասյանը հաջողություն մաղթեց Արաքսիա Սվաջյանին՝ ընդգծելով, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Մանկավարժական համալսարանը և Նախարարությունը շարունակելու են համագործակցել՝ իրենց գործունեության շրջանակում։

ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը նաև վերահաստատեց համալսարանին աջակցելու պատրաստակամությունը։

ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և առանձնացրեց առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն․

«Վստահ եմ՝ մեզ բարդ, բայց արդյունավետ ճանապարհ է սպասվում»,- նշեց Արաքսիա Սվաջյանը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Լիլիթ Մկրտչյանին՝ համալսարանի համար կարևոր ժամանակահատվածում բուհին միանալու, ճգնաժամային շրջանում բնականոն գործունեությունն ապահովելու համար և շնորհավորեց նրան՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումները Կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից են։

Առջևում մեծ աշխատանք կա, և ուրախ եմ, որ Լիլիթ Մկրտչյանն այդ աշխատանքում ևս լինելու է մեր թիմի անդամներից մեկը։ Նոր պաշտոնում նա շարունակելու է իր ներդրումն ունենալ ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև երկրի մյուս բուհերի զարգացման գործում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ վստահության համարմ, նաև համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն իր տեղում ունեցել է կարևոր դերակատարում բուհի բնականոն գործունեության ապահովման և առաջընթացի գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։