Մարտի 1-ին օլիգարխների կողմից գումարներ բաժանելու մասին տեղեկություն չունեմ. Սեյրան Օհանյան

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հետ զրույցում երեկ փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն ասել էր, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ օլիգարխները զինվորներին 50 հազարական դրամներ են բաժանել:

Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ փողերի բաժանման մասին է խոսքը:

«Ես տեղեկություն չունեմ, եթե անգամ այդպիսի տեղեկություն կա, դա նախաքննական գաղտնիք է»,- ասաց նա՝ հավելելով․ «Որ զինվորներին վարձկաններ են սարքել, օլիգարխները գումարներ են բաժանել, ես այդ մասին տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին հրապարակված հայտնի գաղտնալսման առիթով հրավիրված մամլո ասուլիսում այս մասին խոսել էր նաև ՀՔԾ պետՍասուն Խաչատրյանը, նա, մասնավորապես, ասել էր. «Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, նախկին պաշտոնյաների կողմից մեր զինվորներին վարձկաններ սարքելն է, որը քրեական գործով հիմնավորվել է»:

ՀՔԾ պետը նաև ընդգծել էր. «Օլիգարխների կողմից, այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մարտի 7-8-ը, բանկի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որ նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը: Մատյանը առգրավվել է ՀՔԾ-ի քննիչի կողմից, որտեղ հատ-հատ նշված են այն զինծառայողները, և գումարների չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին, դրանց դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները: Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոնյաների հաշիվներից, որոնք կհրապարակենք հետագայում: Ես չգիտեմ՝ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպես են բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ»:

 

Լիլիթ Շաբոյան