Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելի շատ բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել Խաղաղ օվկիանոսում

Լուրեր

15.10.2026 | 21:40
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելի շատ բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել Խաղաղ օվկիանոսում. փոխանցում է ria.ru-ն:

Նշվում է, որ հյուսիսկորեական ռադիոն հայտնել է, որ Կիմ Չեն Ընն անձամբ է ներկա գտնվել «Հվասոն-12» բալիստիկ հրթիռի փորձարկմանը, որը լույս երեքշաբթի թռել է Ճապոնիայի տարածքի վրայով:

 
«Իրականությանը մոտեցված բալիստիկ հրթիռի արդի փորձնական արձակումը Խաղաղ օվկիանոսում մեր բանակի առաջին ռազմա-մարտավարական քայլն է»,-  Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

«Պետք է ավելի շատ բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ իրականացնել՝ նախատեսված Խաղաղ օվկիանոսում թիրախների համար»,- ասել է նա:

Կիմ Չեն Ընը նշել է նաև, որ ռազմավարական զորքերի ներկայիս զորավարժություններն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների «պատասխան քայլերի նախերգանքն են միայն»: