«Հիմա ենթական կարող է իր վերադասին հակառակ խոսք ասել»․ Ֆելիքս Ցոլակյանը՝ «Իրազեկ քաղաքացի» քննարկմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հայաստանում առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը։ Ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերում Գյումրիում ևս կազմակերպել են տարբեր միջոցառումներ։ Որոնցից մեկն էլ «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում էր, որը տեղի ունեցավ Շիրակի պետհամալսարանի բակում։

Ի դեպ, Գյումրիի միջոցառումներին մասնակցելու համար Երևանից եկել էր մեծաքանակ պատվիրակություն՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։

Քննարկմանը մասնակցում էին նաև մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Հանդիպման բանախոսներն էին՝ ԱԺ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։ Հիմնականում քննարկվեց ազատ քաղաքացու դերի կարևորության հարցը, խոսվեց հեղափոխության ձեռքբերումների ու երկրում եղած փոփոխությունների մասին։

Ռուբեն Բաբայանը, օրինակ,   խոսեց  քաղաքացի բառը հասկանալու, դրա իմաստը գիտակցելու  կարևորության մասին։

«Քաղաքացի տերմինը ստեղծվեց  Հունաստանում, որովհետև բնակչությունը բաժանված էր երկու մասի. կային քաղաքացիներ՝ սեփականատերեր և ստրուկներ։ Կային նաև ազատ ոչ քաղաքացիներ։ Ինձ համար պարզ է ով է քաղաքացին։ Քաղաքացին երկրի տերն է։ Եվ հավատացեք , որ երկրի տեր կարելի է զգալ խոր ընդդիմադիր լինելով հանդերձ, իշխանության գլուխ լինելով հանդերձ և հակառակը՝ լինել իշխանավոր և չզգալ երկրի տեր»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Իսկ ահա լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը նշեց, որ այս օրը կօգնի մարդկանց ավելի գիտակցել իրենց իրավունքների կարևորությունը և դրանք սկսել կիրառել։

«Օրը խորհրդանշում է, որ մենք պետք է գիտացենք մեր իրավունքները, պիտի իրացնենք նաև մեր իրավունքները, իմանալուց զատ։ Ինչո՞ւ տեղի ունեցան Հայաստանում փոփոխություններ, որովհետև մենք իրականում գիտակցեցինք մեր ուժը։ Եվ որպեսզի երբեք չթուլանանք այդ առումով, պետք չէ մտածել, թե անցյալ տարի տեղի ունեցան փոփոխություններ ու քաղաքացին այլևս անելիք չունի։ Ո՛չ, քաղաքացին ունի անելիք ամեն օր»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Դիտարկմանը, որ քաղաքացիներից շատերի համար, այնուամենայիվ,  չկան տեսանելի փոփոխություններ՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ չի ուզում մեկնաբանել մյուսների կարծիքը ու հավելեց․ «Մենք շատ պիտի աշխատենք և չպետք է որևէ կերպ թուլացնենք այն տեմպը, արագությունը, որով հիմա աշխատում ենք»։

Իսկ Շիրակի նախկին մարզպետ, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նկատեց. «Ինձ համար ավելի տեսանելի ու պարզ է ինչ է փոխվել։ Փոխվել է, որ մարդիկ ազատ են ոչ միայն իրենց կարծիքն ասելու հարցում, այլ նաև հասել ենք մի բանի, որ վերադասության սկզբունքն այլ կերպ է դիտվում։ Ենթական կարող է իր վերադասին  հակառակ խոսք ասել, ասել իր կարծիքը։ Շատ հաճախ մարդիկ կարծիք չեն կարողացել արտահայտել, վերադասի ասածը եղել է դոգմա։ Նկատած կլինեք, որ  կառավարության նիստի ժամանակ մարդը համակարծիք չլինելով տվյալ որոշմանը կարող է դեմ քվեարկել։ Սա շատ կարևոր է և հենց պայքարի մեջ  է ծնվում ճշմարտությունը»։

Վերջինիս համոզմամբ քաղաքացին ինքը պիտի գիտակցի իր կարևորությունը։ «Քաղաքացին պետք է ինքը մտածի այնպես, որ իր արածը ծառայում է, ոչ միայն իրեն, այլև ամբողջ երկրին,»- նշեց ԱԻ նախարարը։

Հանրային քննարկման ավատից հետո ներկաները շտապեցին փակ խորհրդակցության։

Էմմա Չոբանյան