Հրամանի խախտմամբ ռուսական դասարաններում սովորում են  ՀՀ քաղաքացիների երեխաներ. Անահիտ Բախշյան

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ռուսական դասարաններում սովորում են  ՀՀ քաղաքացիների երեխաներ:

«Այսօր Հայաստանի հանրապետությունում առաջին անգամ նշում ենք Քաղաքացու օրը, շատ լավ է և ես որոշեցի  հենց այսօր կրկին ահազանգել «Առավոտ»-ում մարտի 27-ին հրապարակածս «Օրինական ծնողների առկայության պայմաններում, կտրուկ ավելացել են այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թիվը, որպեսզի նրանք սովորեն ռուսական դասարաններում»  հոդվածի մասին, որովհետև չգիտեմ ահազանգս տեղ հասավ, թե՝ ոչ։

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

 

Հարգելի պարոն Հարությունյան,

Որպես Երևանի ավագանու անդամ, 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի ապրիլ ուսումնասիրություն եմ իրականացրել Երևանի դպրոցների ռուսական դասարաններում սովորողների թվի, այլ երկրի քաղաքացիների և այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թվի մասին։ Ի պատասխան վերոնշյալ հարցերի մասին 04․09․2017թ․ 3/Ե-42 Երևանի քաղաքապետին ուղղված գրության, սեպտեմբերի 26-ին ստացել եմ համապատասխան ցուցակ, ըստ որի ՀՀ ԿԳ նախարարի 12․07․2011թ․ N806-Ա/Ք հրամանով հաստատված ռուսերենով ուսուցմամբ դպրոցների ցանկում, 2017-2018թ․թ․ուս տարում սովորել է 2584 աշակերտ, որոնցից 1839-ը այլ երկրի քաղաքացիների երեխաներ են, 113-ը՝ այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաներ են, իսկ 632-ը՝ ՀՀ քաղաքացիների երեխաներ են, հիշենք ԿԳ նախարարի հրամանը․ «երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:»։ Օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների ծնողների երեխաների համար ռուսական դասարաններում ընդունելություն են իրականացնում Երևանի 13 դպրոցներ, սակայն այդ ցուցակում կա մի դպրոց՝ Երևանի թ․ 192, որը, ըստ Կրթության տեսչական մարմնի 2018 թ․ ապրիլին ինձ տրամադրած տեղեկանքի, ներառված չէ  ԿԳ նախարարի հրամանում, այսինքն` այդ դպրոցում ռուսական դասարանների առկայությունն անօրինական է ու հայտի չէ, թե ի՞նչ հիմքով է այդ դպրոցում կազմակերպվում ընդունելություն ռուսական դասարաններում։ Ուսումնասիրությունս շարունակվել է 2017թ․ նոյեմբերի 7-ին Երևանի քաղաքապետին ուղղված հաջորդ նամակով, որում ներկայացնելով վերոնշյալ թվերը, խնդրել եմ դպրոց առ դպրոց տեղերում ստուգել այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալների և ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաների փաստաթղթերի օրինականությունն ու տրամադրել համապատասխան տեղեկանք։ 2017թ․ նոյեմբերի 16-ին ստացել եմ պատասխան, որում գրված է, որ ՀՀ քաղաքացիների 632 երեխաները սովորում են ռուսական դասարաններում ԿԳ նախարարի հրամանով հաստատված կարգով?, այնինչ․ «երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:»

Սա  ժողովրդագրական լուրջ խնդիր է, որը պետք է վերահսկվի հավուր պատշաճի։ Կրթության տեսչական մարմինը 2017թ․ մայիսի 15-19-ը Երևանի ռուսերենով ուսուցմամբ հանրակրթական դպրոցներում ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքում  խնդրի վերաբերյալ բացահայտումներ է արել և 2017-ի մայիսի 22-ին դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներում ուսումնասիրություն կատարել, սակայն քաղաքապետի համաձայնությունն այդպես էլ  չեն ստացել։ Իմ համոզմամբ, այս ոլորտում կոռուպցիան ակնհայտ է։

Խնդրում եմ  այս խնդիրը  պահել ԿԳՆ-ի և հատկապես Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում և լավ կլինի, եթե  Կրթության տեսչական մարմինը զբաղվի այս խնդրով ։ Սա Հայաստանի ժողովրդագրությանը սպառնացող վտանգներից մեկն է։ Հուսամ  այս խնդիրը կստանա համապատասխան արձագանք։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

27․04․2019թ․»,- գրել է Բախշյանը: